Չինաստանում կառուցվել Է աշխարհում ամենաերկար հենամեջով երկաթուղային կամուրջը
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի հարավ - արեւմուտքում կառուցել են աշխարհում ամենաերկար հենամեջով երկաթուղային կամուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը, բացառիկ ինժեներական կառույցը գտնվում Է Յունանի նահանգում՝ Հունհե Հանի Իյսի եւ Վենշան Մյաո Չուժանի Ինքնավար Օկրուգների սահմանին:
Ռեկորդակիր կամուրջն իրար Է միացրել Նանպանցզյան լեռնային գետի ափերը: Հիմնական հենամեջի երկարությունը կազմում Է 416 մետր, կառուցվածքի ընդհանուր երկարությունը՝ 852,4 մետր Է:
Երկաթուղային կամուրջը ջրի մակերեւույթի վրա վեր Է խոյանում 270 մետր բարձրության վրա: Դրա շինարարությունը տեւել Է 5 տարի: Ինչպես նշում են մասնագետները, նոր կառույցը թույլ կտա արագացնել մարդատար եւ բեռնատար գնացքների երթեւեկությունը Կունմին եւ Նաննին քաղաքների՝ Յունանի նահանգի եւ Գուանսի Չժուանի Ինքնավար Շրջանի (Հարավային Չինաստան) վարչական կենտրոնների միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



