Ադրբեջանի արդյունաբերությունը 17,7 տոկոսով կրճատվել է
ЭКОНОМИКАԱդրբեջանի արդյունաբերական արտադրանքի նոմինալ արժեքով արտահայտված ծավալը 2015 թվականին կրճատվել է 5,7 մլրդ մանաթով կամ 17,7 տոկոսով:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը` նշելով, որ դա կապված է Ադրբեջանի ազգային արժույթի` մանաթի փոխարժեքը 2015 թվականի փետրվարի 21-ին 35 տոկոսով եւ դեկտեմբերի 21-ին 40 տոկոսով նվազելու հետ:
Ադրբեջանի «ԱզերԹաջ» պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ երկրում ստեղծված տնտեսական ճգնաժամի հետ կապված այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: Այսօր արտահերթ նիստ է գումարել նաեւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу



