Ձերբակալվել է ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ձերբակալվել է Առողջապահական տեսչական մարմնի (ԱԱՏՄ) բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը հաստատեց «Ազատության» այս տեղեկությունը:
Ըստ խոսնակի՝ Աբրահամյանը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ, այսօր նաև միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար: Դատական նիստը դեռ շարունակվում է:
«Ազատության» նախնական տեղեկությունով, ԱԱՏՄ վարչության պետին ենթադրյալ կաշառք տվողը «Վիոլետա» ԲԿ-ի տնօրենն է՝ Վիոլետա Սարգսյանը, որը խոստովանական ցուցմունք է տվել: Հակակոռուպցիոն կոմիտեից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին այս տեղեկությունը:
Ի դեպ, նախորդ տարի հենց «Վիոլետա» ԲԿ-ն է գնել ֆիզոթերապիայի ինստիտուտը: «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի» գնման համար Տարածքային կառավարման նախարարությունը մրցույթ էր հայտարարել: Հաղթողն էլ միակ հայտատուն՝ «Վիոլետա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնադիրն է: