Օրական 15 բանան ու 1 կիլոգրամ կարտոֆիլ․ այս անհավատալի դիետայով աղջիկը 20 կգ նիհարել է (լուսանկարներ)
ЛАЙФ«Ածխաջրեր ու միայն ածխաջրեր, պարզապես դուք դրանք չեք կարողանում ճիշտ պատրաստել»,- վստահ է ամերիկուհին, ով իրեն է անվանում։ Այն էլ ինչպիսի ածխաջրեր՝ բանան ու կարտոֆիլ։ Յուրաքանչյուր դիետոլոգ, լսելով այս մթերքների մասին, անմիջապես խորհուրդ կտա հնարավորինս հեռու մնալ այդ մթերքներից։
Իսկ ահա այս աղջիկը դրանցով դիետայի է հետեւում եւ բավական հաջող կերպով։ 6 ամսում նա արդեն 20 կիլոգրամ նիհարել է։ Նա պատմում է, որ օրական 15 բանան է ուտում, 40 կտոր մրգեր եւ մեկ կգ-ից ավելի կարտոֆիլ։ Այս «ածխաջրային դիետան» տեւում է 30 օր, ինչից հետո նա փոխում է սննդակարգը։ Այս դիետան, սակայն, իր սահմանափակումներն ունի՝ մրգերը պետք է ուտել մինչեւ ժամը 4-ը, դրանից հետո կարտոֆիլը՝ առանց աղ եւ խաշած։
«Ես ինձ վատ էի զգում, երբ անցա այս սննդակարգին, առողջությունս բարելավվեց։ Ես պարտավոր եմ այս մեթոդի մասին պատմել ողջ աշխարհին»,- ասում է նա։







