Պեսկովը մեկնաբանել է Պուտինի հասցեին Բայդենի վիրավորանքները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին վիրավորական խոսքերը մեծ խայտառակություն են Միացյալ Նահանգների համար, դրանց համար պետք է ամաչել: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տեղեկությունն այն մասին, որ Բայդենը Պուտինին «խելագար շան լակոտ» է անվանել:
«ԱՄՆ նախագահի շուրթերից հնչող նման վիրավորական հայտարարությունները դժվար թե ինչ-որ կերպ վիրավորեն այլ պետության ղեկավարին, հատկապես նախագահ Պուտինին»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նշել է, որ Բայդենը ներքին լսարանի համար ընտրել է հոլիվուդյան կովբոյի պահվածքը: Նա նաև ասել է, որ Պուտինը նման հայտարարություններ չի արել ԱՄՆ նախագահի հասցեին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բայդենը Սան Ֆրանցիսկոյում նախընտրական փակ միջոցառման ժամանակ կոպիտ արտահայտություններ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։
«Մենք ունենք խելագար շան լակոտներ, ինչպիսիք են Պուտինը և մյուսները, և մենք միշտ ստիպված են լինում անհանգստանալ միջուկային հակամարտության առնչությամբ, բայց մարդկության գոյության սպառնալիքը կլիմայի փոփոխությունն է», - ասել է Բայդենը:
Ավելի վաղ Բայդենը Պուտինին բնութագրելիս նրան անվանել էր «դիկտատոր», «դահիճ» և «ռազմական հանցագործ», «մարդասպան»:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live