ԱՄՆ-ի կինոքննադատները լավագույն դերասան են ճանաչել Լեոնարդո դի Կապրիոյին
ЛАЙФ«Քննադատների ընտրությունը» մրցանակը «Լավագույն դերասան» անվանակարգում 2015 թվականի արդյունքներով շնորհվել Է Լեոնարդո դի Կապրիոյին՝ «Փրկվածը» ֆիլմում խաղացած դրի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է Սանտա Մոնիկա քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) անցկա ցված արարողությանը:
Անեխանդրո Գոնսալես Ինյարիտուի կինոնկարը մասնակիորեն հիմնված Է գաղութաբնակ Հյու Գլասի կյանքի վրա, որի դերն Էլ խաղացել Է դի Կապրիոն: Այն պատմում Է ԱՄՆ-ի Վայրի Արեւմուտքում տղամարդու վտանգավոր արկածների մասին: Այս աշխատանքն արդեն դերասանին բերել Է «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» մրցանակի անվանակարգ: Հունվարի 17-ին հանձնված «Քննադատների ընտրությունը» մրցանակին նաեւ հավակնում Էին Բրայան Քրենսթոնը («Թրամբո»), Մեթ Դեյմոնը («Մարսեցին»), Ջոնի Դեփը («Սեւ պատարագ»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս») եւ Էնդի Ռեդմե յնը («Աղջիկը Դանիայից»):
Մրցանակը շնորհվում Է Կինոքննադատների ասոցիացիայի կողմից, որոնք աշխատում են հեռուստատեսությունում, ռադիոյում եւ ինտերնետ-



