«Քեզ հաջողվեց, ինչի համար ես հպարտանում եմ քեզանով». Նազիկ Ավդալյանը` Հռիփսիմե Խուրշուդյանին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անկախ Հայաստանի ծանրամարտի` աշխարհի առաջին չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հռիփս ջան հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ քո խոսքը ասելու համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ, իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։
Չնայած այս ամենին՝ գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը` ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը, ցավոք, ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։ Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կնտրես»։