Ереван, 09.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ադրբեջանի բանակը հատկացված ֆինանսական միջոցներին համապատասխան մարտունակություն չունի. «Խազար»

МЕЖДУНАРОДНОЕ

 Նավթի գնանկումից տնտեսությունը կաթվածահար Ադրբեջանի իշխանությունն, ինչպես բազմաթիվ բնագավառներում, ռազմական ոլորտում եւս կանգնել է շատ լուրջ խնդրի առաջ. ինչպե՞ս դուրս գալ 10 ռազմական կառուցվածքում ծառայող մոտ 200 հազար զինծառայողների, հատկապես պաշտպանության նախարարության կազմում զորամիավորումներում ծառայող 80 հազարից ավելի զինծառայողների եւ զորամիավորումների ռազմա-տեխնիկական ապահովման համակարգի ճգնաժամից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտի, ճգնաժամից նվազ կորուստներով դուրս գալու համար Ադրբեջանի ՊՆ-ը որոշել է վերացնել կամ միավորել նախարարության կազմում գտնվող մի շարք ռազմական միավորումներ, նվազեցնել զինծառայողների աշխատավարձերը, սահմաններում կրկնակի աշխատավարձով ծառայող հազարավոր զինծառայողներին տրվող աշխատավարձն իջեցնել բազային մակարդակի, նվազեցնել հազարավոր պայմանագրային զինծառայողների աշխատ ավարձերը կամ ընդհանրապես կրճատել նրանց հաստիքները, վերացնել զինծառայողների համար նախատեսված լրացուցիչ (արձակուրդի, կենցախային իրերի, 13-14-րդ աշխատավարձերի, նյութական օգնության եւ այլն) վճարները, խիստ նվազեցնել զորավարժանքների, մարտական-մարտավարական վարժանքների թիվը, հետաձգել զինծառայողների բնակարանների շինարարության եւ վերանորոգման աշխատանքները, ընդմիջել նոր զենքերի, ռազմատեխնիկայի եւ սպառազինության գործընթացը եւ այլն:

Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ արդեն սկսվել է հիշյալ քայլերի կենսագործումը, հազարավոր զինծառայողների աշխատավարձը նվազեցվել է, վճարումներում լուրջ ընդմիջումներ են ստեղծվել եւ այլն:

Կայքը հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ղեկավարությունն աշխատում է հասարակությունից թաքցնել դրությունը եւ արգելում ԶԼՄ-ներին հայտնել այդ մասին:

Ըստ կայքի` եթե «հնարավոր ֆինանսական տնտեսման» վերոնշյալ միջոցառումները կյանքի կոչվեն, ապա Ադրբեջանի զինված ուժերի մարտունակությունը կնվազի, հասարակության մեջ բանակի հետ կապված անորոշություն կստեղծվի. ԶՈւ-ում կմեծանա հանցագործությունների, զինվորներկ մահերի եւ այլ նեգատիվ դեպքերի թիվը:

«Ադրբեջանի բանակի առկա կառուցվածքը շատ ֆինանսներ պահանջող, սակայն, այդ միջոցներին համապատասխան մարտական պատրաստվածություն չունեցող բանակի կառուցվածք է: Բանակը հանդիսանում է ղեկավարության կոռուպցիոն նպատակների կենսագործման բազա: Այստեղ միլիարդներով ֆինանսական միջոցներ են յուրացվում եւ ոչ ոք չի պատժվում: Պաշտպանական ծախսերը գտնվում են կոռուպցիայի եւ կաշառակերության թիրախում: Հակառակ դեպքում` հանրությունը կտեղեկացվեր պաշտպանական բյուջեի ծախսերի մանրամասների, մեծ թվով կասկածելի հարցերի մասին, այդ թվում` հասարակությունից զինծ առայողների մահվան դեպքերը չէին թաքցնվի: Եթե նախկինում պաշտապանական ծախսերը կազմում էին 3 մլրդ դոլարից ավելի, ապա այժմ այն չի կազմում անգամ 2 մլրդ դոլար: Փաստորեն, Ադրբեջանի պաշտպանական ծախսերը մանաթի արժեզրկումից նվազագույնը մեկ միլիարդ դոլար կորցրել է: Պաշտապանական ծախսերի նվազագույնը 50 տոկոսը նախատեսվում էր արտասահմանից ներկրվող զենքերի, ռազմական տեխնիկայի, տարբեր սարքավորումների ձեռք բերման վրա: Ներկայում, նավթի գնանկման հետ կապված նման նպատակներով վճարումների համար բյուջեում լուրջ ֆինանսական դժվարություն է ստեղծվել եւ այդ իրա վիճակը մինչեւ տարվա կեսն ավելի կվատանա: Ադրբեջանի իշխանությունը կանգնել է հերթական լուրջ խնդրի առաջ: Սակայն, այս անգամ խնդիրը միայն նրա խնդիրը չէ, քանի որ բանակը Ադրբեջանի անվտանգության գլխավոր պատասխանատու կառույցն է», -գրում է կայքը:   

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` Ադրբեջանի 2016 թվականի պետական բյուջեում պաշտպանական ոլորտի համար ծախսերը նախատեսված է 1 մլրդ 837 մլն 821,237 հազար մանաթ, ինչը կազմում է ամբողջ բյուջետային ծախսերի 12,6 տոկոսը: 

2015 թվականի պետբյուջեում Ադրբեջանի ռազմական ծախսերը նախատեսված են եղել 3 մլրդ 783 մլն մանաթ, որը կազմում էր 2015 թվականի պետբյուջեի 17,9 տոկոսը:

Minval.az կայքը հայտնել է, որ այս տարվա հունվարի 1-ից Ադրբեջանում զինծառայողների աշխատավարձն արդեն 30-50 տոկոսով նվազեցվել է:

Azadlig.info կայքն էլ հայտնել է, որ Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեում արդեն այժմվանից 1,3 մլրդ մանաթ լրացուցիչ պակասորդ է ստեղծվել:

 

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян