Չինաստանի տեղակայված արևային հզորությունը 2023 թվականին աճել է 55,2 %-ով
ЭКОНОМИКАProfinance.ru-ն գրում է, որ ըստ ազգային էներգետիկ գործակալության հրապարակած տվյալների Չինաստանում տեղադրված արևային էներգիայի արտադրության հզորությունը 2023 թվականին աճել է 55,2 %-ով։
Երկիրն այդ տարի շահագործել է ավելի քան 216 գիգավատ արևային հզորություն, որոնք ցույց են տալիս Չինաստանում արևային էլեկտրակայանների կառուցման մասշտաբներն ու տեմպերը: 2023 թվականի ընթացքում Չինաստանի ընդհանուր արտադրական հզորությունն աճել է 13,9 %-ով հասնելով ընդհանուր 2919 ԳՎտ-ի։ Արեգակնային նոր նախագծերի հետ մեկտեղ երկրի քամու արտադրության հզորությունն աճել է 20,7 %-ով։
Կարողությունների արագ աճը խթանվել է 2020 թվականին հայտարարված կառավարության մի շարք թիրախներով, որոնց համաձայն Պեկինը նպատակ ունի հասնել արտանետումների առավելագույն նվազեցման մինչև 2030 թվականը և ածխածնի չեզոքությունը մինչև 2060 թվականը: Կառավարությունը պարտավորվել է մինչև 2030 թվականը կառուցել 1200 ԳՎտ վերականգնվող էներգիայի հզորություն, սակայն ներկայումս պարզ է, որ Չինաստանն այդ նպատակին կհասնի հինգ տարի շուտ: Անցյալ տարի Չինաստանի էներգիայի այլ արտադրողական հզորությունների ավելացումը նվազել է, տվյալները ցույց են տվել, որ հզորությունների ավելացումը գերազանցում է էներգիայի պահանջարկի աճին: Օրինակ անցյալ տարի հիդրոէլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է մոտ 5,6 %-ով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]