Ջոկովիչին գումար են առաջարկել պարտվելու դիմաց
СПОРТԱշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Daily Mail պատմել է, որ Սանկտ Պետերբուրգում 2007-ին կայացած մրցաշարին մասնակցելու եւ առաջին մրցախաղում պարտվելու համար իրեն 200 հազար դոլար են առաջարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սերբ թենիսիստը պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ մերժել է առաջարկը եւ հրաժարվել մասնակցել մրցաշարին:
Ջոկովիչի խոսքերով, իր հետ կապվել են այն մարդկանց միջոցով, ում հետ այդ ժամանակ ինքը համագործակցել է: «Այդ մարդը փորձում էր զրուցել ինձ հետ, սակայն դա նրան չհաջողվեց: Վերջին 6-7 տարում այլեւս նման բան չեմ լսել: Անձամբ ինձ ոչ ոք չի դիմել: Ինձ համար դա հանցագործություն է սպորտում»,- ասել է առաջին ռակետը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



