Կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի. Մակրոնը չի բացառել զորքերի ուղարկումն Ուկրաինա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել «արևմտյան զորքեր» Ուկրաինա ուղարկելը՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար։ Մակրոնը պարզաբանել է, որ դա կարող է արվել՝ հասնելու նպատակին, որն անփոփոխ է մնում՝ Ռուսաստանը չի կարող և չպետք է հաղթի իր իսկ սանձազերծած պատերազմում։ Այս մասին գրում է rfi.fr կայքը:
Ուկրաինա «արևմտյան զորքեր» ուղարկելու հնարավորության մասին հարցին ի պատասխան Ֆրանսիայի նախագահն ասել է. «Այսօր կոնսենսուս չկա պաշտոնական տեղակայման, պատասխանատվության ընդունման և տեղում զորքեր ուղարկելու հաստատման վերաբերյալ։ Բայց դինամիկայի առումով ոչինչ բացառել չի կարելի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»։
Բացի այդ, Մակրոնը հայտարարել է Ուկրաինային աջակցող նոր՝ 9-րդ կոալիցիայի ստեղծման մասին՝ հեռահար զենքի մատակարարման նպատակով։
«Կստեղծվի նոր կոալիցիա՝ Ուկրաինային միջին և մեծ հեռահարության հրթիռներ և ռումբեր մատակարարելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Այդ հայտարարություններն արվել են Ուկրաինային աջակցության համաժողովից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատում:
Հանդիպմանը մասնակցել են 28 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live