92-ամյա կինը փախել է ծերանոցից իր 87-ամյա ընկերոջ հետ
ЛАЙФՆորվեգիայի Էյդսվոլ քաղաքում 92-ամյա կինը փախել է ծերանոցից։ Հաստատության աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ բուժքույրերը տեսել են կնոջ քայլելու համար նախատեսված սարքն իր տեղում։
Սակայն որոնումները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նորվեգուհին կլինիկան լքել է հանուն իր շվեդ ընկերոջ։ Իր 87-ամյա սիրեցյալի հետ կինը մեկնել է Ստոկհոլմ, գրում է Газета-ն։
«Դա իսկապես շատ հուզիչ սիրային պատմություն է»,- պատմել է ծերանոցի ղեկավար Յանկա Հոլսթադը։ Նրա խոսքով՝ կինը ոչ մի անօրինական բան չի արել, սակայն անհագստացրել է անձնակազմին, քանի որ չի հայտնել իր մեկնելու մասին։
Նորվեգուհին ընկերոջ տանն անցկացրել է 10 օր և մտադիր է վերադառնալ հանգստյան օրերին։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
4
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
5
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства



