ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՓԵՏՐՎԱՐԻ). Ստեղծվել է առաջին էլեկտրական հաշվիչ մեքենան. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Օվերկլոկերի համաշխարհային օր (անգլերեն overclocking բառից, որը ենթադրում է համակարգչի տակտային հաճախականության ավելացման գործընթաց, որը բերում է համակարգչի աշխատանքի արագացման և նրա արտադրողունակության աճի)։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
2008-նախագահի թեկնածու, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որի կողմնակիցները ամեն օր հանրահավաքներ են կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, համոզմունք է հայտնել, որ իշխանությունները չեն համարձակվի ուժ կիրառել ցուցարարների դեմ:
ԱՇԽԱՐՀ
1288- Շոտլանդիայում հայտարարել են, որ այդ օրվա ընթացքում կանայք կարող են տղամարդկանց առաջարկություն անել։
1504- Քրիստափոր Կոլումբոսը օգտագործել է Լուսնի խավարումը՝ վախեցնելու համար Յամայկայի թշնամաբար տրամադրված բնիկ հնդկացիներին։
1696 - Պետրոս 1-ինը ժամանել է Վորոնեժ, որպեսզի անձամբ ղեկավարի Ազով քաղաքի վրա հարձակման համար նախատեսվող նավերի կառուցումը։
1720 - Շվեդիայի թագուհի Ուլրիկա Էլեանորան հրաժարվել է գահից՝ հօգուտ իր ամուսնու՝ Լանդգրաֆ Ֆրիդրիխ ՀասսենԿասսելսկու։
1732 -վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, փորագրիչ, վարպետ-կահույքագործ ԱնդրեՇարլ Բուլը։
1784 -ծնվել է գերմանացի ճարտարապետ, նկարիչ, գրող, նեոհունական ոճի հիմնադիր Լեո ֆոն Կլենցեն։
1792- ծնվել է իտալացի կոմպոզիտոր՝ «Սևիլ յան սափրիչ» օպերայի հեղինակ Ջոակինո Ռոսսինին։
1840 -ծնվել է ամերիկացի ինժեներ, ժամանակակից սուզանավերի կառուցվածքի ստեղծող Ջոն Ֆիլիպ Հոլլանդը։
1880 -ավարտվել է Ալպերով անցնող Հոտարդ թունելի շինարարությունը, որը կապել է Իտալիան Շվեյցարիայի հետ։
1888 -ամերիկացի ինժեներ Հերման Հոլերիտը ստեղծել է տաբուլ յատորը՝ առաջին էլեկտրական հաշվիչ մեքենան։
1904-ծնվել է ամերիկացի դիրիժոր, շեփորահար, ջազի և սվինգի ամերիկյան լեգենդ Գլեն Միլլերը։
1908 -վախճանվել է ամերիկյան շերիֆ Պետ Հարրետը, որը հանրաճանաչ է դարձել նրանով, որ 1881 թվականին գնդակահարել է հանրահայտ հանցագործ Փոքրիկ Բիլլիին։
1936 -Նիլս Բորն առաջարկել է ատոմի միջուկի կառուցվածքի վարկածը։
1952 -ձևավոր չմշկավազքի վարպետ Դիկ Բատտոնը հինգերորդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։
1956- Պակիստանը դարձել է հանրապետություն։
1960 -հզոր երկրաշարժը 15 վայրկյանի ընթացքում ավերել է Մարոկկոյի Ագադիր բնակավայրը, որի արդյունքում զոհվել է բնակավայրի բնակչության մեկ երրորդը՝ 15 հազար մարդ։
1996 -Պերուի Արեկիպոյ տարածքում վթարվել է Boeing 737 ինքնաթիռը, որը Պերուի պատմության մեջ ամենախոշոր ավիացիոն վթարն է, զոհվել է 123 մարդ։
2000 -Չեչնիայի 776 բարձունքում սկսվել է ճակատամարտ, որի ժամանակ 90 պսկովյան դեսանտնիկ դիմակայել է մոտ 2 000 չեչեն գրոհայինի, 90 դեսանտնիկներից կենդանի է մնացել վեցը։
2004 -Հաիթիում Ժան-Բերտրան Արիստիդայի գահընկեցությունից հետո նախագահի պաշտոնակատար է դարձել Հաիթիի Գերագույն դատարանի դատավոր Բոնիֆաս Ալեքսանդրը։
2008-վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջանեթ Կագանը։
2020- ԱՄՆ-ում առաջին մարդն է մահացել կորոնավիրուսով վարակվելու հետևանքով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում