Ճապոնիան 3 մլն դոլարի դրամաշնորհ կտա Հայաստանին. Ծրագիրը լինելու է Շիրակի եւ Տավուշի մարզերում
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:
Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն դոլարի դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
Դրամաշնորհը՝
1)տասը գյուղերի կտրամադրի կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը և խնայողությունները, որոնք վերաներդրվում են համայնքային աջակցության համար կայուն գյուղատնտեսության համար
2) կաջակցի գյուղական համայնքներում կենսամակարդակի բարձրացմանը կլիմայի նկատմամբ կայուն գյուղատնտեսության և տեղական եկամտաբեր ծրագրերի միջոցով
3) կնպաստի ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը՝ գյուղատնտեսության ոլորտում կլիմայական պայմաններին համապատասխան ներդրումային ծրագրեր մշակելու համար:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live