Լա լիգայի նախագահը պատասխանել է` արդյոք Ռեալը կկարողանա վճարել Մբապեի աշխատավարձը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինշ
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կիսվել է իր կարծիքով, թե արդյոք Մադրիդի «Ռեալը» կկարողանա՞ փակել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը, եթե նա այս ամառ միանա մադրիդյան թիմին։
«Մադրիդի «Ռեալը» վերջին տասը տարիների ընթացքում վաստակում է տարեկան առնվազն 30 միլիոն եվրո։ Չգիտեմ, թե որքան են նրանք պատրաստվում վճարել Մբապեին, բայց իմանալով «Ռեալի» տրանսֆերային քաղաքականությունը՝ նրա աշխատավարձի հետ կապված խնդիրներ չեն ունենա։
Վերջին տարիներին Մադրիդի «Ռեալը» ազատվել է երկու մեծ ծախսից՝ կապված Էդեն Ազարի և Գարեթ Բեյլի հետ։ Հետո այս ակումբը ներգրավել է ոչ այնքան բարձր պահանջներով խաղացողների։ Այդ ժամանակ Մադրիդի «Ռեալը» մեծ առավելություն ստացավ։ Թիմը նաև լավ է կառավարվել համաճարակից հետո՝ այդ ընթացքում գումար չկորցնելով և խաղացողների աշխատավարձերի զգալի կրճատումներով:
«Ռեալը» միանշանակ կարող է ձեռք բերել Մբապեին»,- Տեբասի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» տարեկան կվաստակի 15-20 միլիոն եվրո։