Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Պրահայում հանդիպել են Հայաստանի և Չեխիայի վարչապետերը

ПОЛИТИКА

Պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Պրահայում հանդիպում է ունեցել  Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել երկու երկրների վարչապետերի առանձնազրույցը, որին հաջորդել է  ընդլայնված կազմով հանդիպումը:

Չեխիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին իր հրավերը ընդունելու և պաշտոնական այցով Չեխիա այցելելու համար. «Համոզված եմ, որ հայ-չեխական հարաբերությունները կարևոր փուլ են թևակոխել, և Ձեր այցը լուրջ ազդակ է, թե Չեխիան ինչ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմանը»: Նա ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունների բարելավմանը մեծապես  նպաստել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  պետական այցը Չեխիա:

Շնորհակալություն հայտնելով Չեխիա այցելելու հրավերի, ինչպես նաև՝ ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Աբրահամյանը  վստահություն է հայտնել, որ  այցը լավագույնս կծառայի երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերն առավել ամրապնդելու և փոխշահավետ գործակցությանը նոր զարկ տալու համար:  «Ուրախալի է արձանագրել, որ վերջին տարիներին Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունները և քաղաքական երկխոսությունն ակտիվացել են», - ընդգծել է ՀՀ վարչապետը և հավելել, որ դրան մեծապես նպաստել են բարձրաստիճան տարբեր մակարդակի փոխայցելությունները, մասնավորապես, 2014 թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի` Չեխիա կատարած պետական այցը: Արժևորելով երկու երկրների միջև  առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ  տնտեսական համագործակցության ծավալները դեռևս զիջում են քաղաքական հարաբերությունների մակարդակին, և պետք է ջանքեր գործադրել  առկա մեծ ներուժը լիարժեք օգտագործելու համար:


Վարչապետը հեռանկարային է համարել համագործակցության հետագա ընդլայնումն էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում: Նրա համոզմամբ՝ տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հայ և չեխ գործարարների միջև կապերի հաստատու¬մը, և Պրահայում կայանալիք գործարար համաժողովը երկու երկրների գործարարների համար նոր հնարավորություններ և նոր շուկաներ բացահայտելու հնարավորություն կընձեռի:


Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից Հովիկ Աբրահամյանն անհրաժեշտ  է համարել երկու երկրների միջև ուղիղ օդային կապը՝ այս համատեքստում կարևորելով Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման հարցը, ինչն իր հերթին լրացուցիչ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:


Վարչապետի համոզմամբ՝ զբոսաշրջության զարգացմանը կխթանի նաև երկու երկրների միջև առկա միջմարզային ակտիվ համագործակցությունը, որի հաջողված օրինակներից են Վայոց ձորի մարզի և Կարլովի Վարի երկրամասի միջև հաստատված համագործակցային հարաբերությունները, ինչպես նաև  Չեխիայի Հրադեց Կրալովի երկրամասի և Տավուշի մարզի միջև համագործակցությունը, որի վերաբերյալ կստորագրվի Հուշագիր:

 


Չեխիայի վարչապետը  նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացումը և զարգացումը՝ նշելով, որ համագործակցությունն ընդլայնելու լայն հնարավորություններ  և հեռանկարներ կան: Նա ընդգծել է հայ-չեխական գործարար համաժողովի անցկացման կարևորությունը տնտեսական փոխգործակցությունն ակտիվացնելու համատեքստում: ԵՄ-ՀՀ համագործակցությունը զարգացնելու առումով Չեխիայի վարչապետը կարևորել է Հայաստանի համար վիզային ռեժիմի դյուրացումը ԵՄ անդամ երկրների հետ:
Հայաստանի և Չեխիայի տնտեսական կապերի ակտիվացման հարցում երկու երկրների վարչապետները կարևորել են միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեությունը, առևտրաարդյունաբերական  պալատների  սերտ աշխատանքը:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը:  Չեխիայի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը սատարում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային սկզբունքների, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության վրա և աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:


Զրուցակիցները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս,  անդրադարձել  ՀՀ-Եվրամիություն, ՀՀ –ԵԱՏՄ փոխգործակցությանը:


Հանդիպման ավարտին վարչապետ Աբրահամյանը Չեխիայի վարչապետին փոխադարձ  պաշտոնական այցով հրավիրել է  Հայաստան. հրավերը սիրով ընդունվել է:


Ընդլայնված կազմով հանդիպումից  հետո տեղի  է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրման արարողությունը:  Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ Տավուշի մարզպետարանի և Չեխիայի Հանրապետության Հրադեց Կրալովե երկրամասի նահանգապետարանի միջև առևտրատնտեսական, հումանիտար և մշակութային համագործակցության մասինշ


Փաստաթղթերի ստորագրումից հետո  կայացել է  Հայաստանի ու Չեխիայի վարչապետների համատեղ մամուլի ասուլիսը:


Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես,  նշել է. «Քիչ առաջ ավարտվեց Չեխիայի վարչապետ, հարգարժան պարոն Բոհուսլավ Սոբոտկայի հետ հանդիպումը, որն անցավ շատ ջերմ և բարեկամական մթնոլորտում: Վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և պատրաստակամությունը՝ էլ ավելի զարգացնելու առկա հարաբերությունները, քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին առևտրատնտեսական հարաբերություններին, ինչպես նաև գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև հեռանկարային համագործակցությանը: Հատուկ ընդգծվեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և գործարար համաժողովներ անցկացնելու անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: Զբոսաշրջության զարգացման առումով ընդգծվեց Երևան-Պրահա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությունը: Մեծապես կարևորվեց երկու երկրների միջև միջմարզային համագործակցության ընդլայնումը և համատեղ ծրագրերի իրականացումը: Կարևորելով մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև մշակութային սերտ կապերը՝ Չեխիայի վարչապետ պարոն Սոբոտկային առաջարկեցի 2016 թվականին Չեխիայում, իսկ 2017 թվականին Հայաստանում անցկացնել մշակույթի օրեր:  Տնտեսական կապերի խորացման առումով կարևորում եմ գործարար համաժողովի անցկացումը, որին մասնակցում են Հայաստանից ժամանած մոտ հիսուն գործարարներ: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում»:


Չեխիայի Հանրապետության վարչապետ Բոհուսլավ Սոբոտկան նշել է. «Շնորհակալություն  եմ հայտնել Հայաստանի վարչապետին իմ հրավերն  ընդունելու և Չեխիա այցելելու համար:  Մեր երկու երկրների հարաբերություններն ավանդաբար լավ են և բարիդրացիական: Մեր հանդիպումը վերահաստատել է, որ  և՛ Հայաստանը, և՛ Չեխիան   շահագրգիռ են  հարաբերությունների զարգացման և խորացման հարցում: Հայաստանը կարևոր գործընկեր է Չեխիայի համար Հարավկովկասյան տարածաշրջանում»: Չեխիայի վարչապետը կարևորել է տնտեսական հարաբերությունների աշխուժացումը ՝ նշելով, որ լիարժեք չի օգտագործվում առկա մեծ ներուժը: Նա կարևորել է նաև համագործակցության զարգացումն էներգետիկայի, տրանսպորտի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտներում և նշել, որ լուրջ ներուժ կա տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու համար: Նա վստահություն է հայտնել, որ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Չեխիա կնպաստի երկկողմ հարաբերութունների ամրապնդմանը:


Վարչապետները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:


Պրահայի Լիխտենշտեյնի պալատում ՉՀ վարչապետ Բոհուսլավ Սոբոտկայի անունից ի պատիվ ՀՀ վարչապետ  Հովիկ Աբրահամյանի տրվել է պաշտոնական ճաշ:


ՀՀ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию