Փոփոխություններ թուրք-ադրբեջանական «Արտոնյալ առևտրի համաձայնագրում»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2023-ի ապրիլի 29-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև Սամսուն քաղաքում ստորագրված «Արտոնյալ առևտրի համաձայնագրում» փոփոխություններ են կատարվել։ Վերոնշյալ համաձայնագրում որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը 2024-ի մարտի 1-ին հրապարակվել և ուժի մեջ է մտել պաշտոնական տեղեկագրում, հաղորդում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ համաձայնագրի որոշ կետերի փոփոխության վերաբերյալ արձանագրությունը նպատակ ունի մեծացնել երկու երկրների միջև առևտրի ծավալը և համագործակցությունը։
Համաձայնագրի շրջանակներում սահմավում է իրականացնել 30 տեսակի գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական ապրանքների, արդյունաբերական և այլ ապրանքների արտոնյալ ներմուծում և արտահանում։ Նշվում է նաև, որ ավելացել են որոշ ապրանքներ, որոնց համար մաքսատուրքերը կնվազեն։
Համաձայնագրի գործողության ժամկետը 10 տարի է։