Ереван, 15.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես ամուսին ընտրել. ամենատարածված սխալները

ЛАЙФ

Wnews.am-ը գրում է.

Ամուսնու ընտրությունը կնոջ ամենագլխավոր եւ ճակատագրական քայլերից է։ Շատ կարեւոր է, որ այն լինի ճիշտ, քանի որ հենց կողակցի ընտրությունից է կախված կյանքի հետագա ընթացքը։ Իսկ ինչպե՞ս ճիշտ ընտրություն կատարել. Wnews.am-ը կփորձի մատնանշել ամուսին ընտրելիս կանացի գլխավոր տարածված սխալները։

Սխալ 1. Կպչուն փնտրտուք.

Երբ մենք կենտրոնանում ենք ամուսնության վրա, սկսում ենք հիվանդագին հետազոտել յուրաքանչյուր տղամարդու, մտածել՝  գուցե հենց նա է, ինչպիսի երեխաներ կունենանք, կհամապատասխանի՞ արդյոք ինձ իր ազգանունը եւ նման հիվանդագին մտքեր։

Սա շատ է վախեցնում տղամարդկանց. նրանք դա զգում են, եթե անգամ չի բարձրաձայնվում ամուսնության մասին։Նման հոգեվիճակում դժվար է արժանի մարդու ընտրելը, ընդհանրապես անհնար է ընտրություն կատարել, կարելի է միայն «կախվել» նրանից, ինչ պատահում է եւ հետո զարմանալ, որ իրականում այլ մարդու էիք ցանկանում տեսնել  որպես ամուսին։

 

ամուսին

Սխալ 2. Ամուսին փնտրելու հարթակ

Բոլորը գիտեն, որ ձուկ բռնելու համար անհրաժեշտ է ձկնորսության գնալ, իսկ սունկ քաղելու համար՝  անտառ։  Չգիտես ինչու՝ ամուսին փնտրելիս այս սկզբունքները մոռացվում են։ Շատ աղջիկներ փնտրում են հոգատար, պատասխանատու մարդու, ով կարող է դառնալ լավ ամուսին եւ հայր։  Իսկ որտե՞ղ են նրանք փնտրում նրան. ակումբներում, բարերում եւ ժամանցի նմանատիպ վայրերու՞մ։ Արդյո՞ք նման տղամարդիկ այցելում են այդ տեսակ վայրեր… այո, կան նմանները, միայն, թե շատ չեն։ Նրանցից շատերը դեռ հասուն չեն ամուսնության համար, նրանք շատ դեպքերում ժամանցի նման վայրեր են այցելում անլուրջ հարաբերություններ կառուցելու համար, այլ ոչ ընտանիք կազմելու։

Եթե մենք ամուսին ենք փնտրում բարում, ալկոհոլային խմիչքների շուրջ, արժե՞ հետագայում զարմանալ, երբ յուրաքանչյուր սթրեսը նա փորձելու է հաղթահարել ալկոհոլի միջոցով։

Եթե մենք նրան գտնում են սոցիալական ցանցում, ինչը մեր օրերում նորմալ է, ապա կարելի՞ է հուսալ, որ նա հետագայում քիչ ժամանակ է անցկացնելու համակարգչի մոտ։

Կարեւոր է հասկանալ, թե որտեղ արժե ծանոթություն հաստատել։ Լավ է ծանոթություն հաստատել սեմինարներին, որը, օրինակ, կարող է նվիրված լինել  անձի  ինքնաճանաչմանն ու զարգացմանը։ Կարելի է ծանոթանալ ընդհանուր ծանոթների միջոցով, եթե իհարկե ընդհանուր ծանոթները հարգանքի են արժանի։ Կարելի է ծանոթանալ նաեւ աշխատավայրում կամ սոցիալական ցանցերում. այստեղ կարեւոր է տեսնել, թե որքանով է նա հարգված, ինչով է հետաքրքրվում, ինչի մասին է խոսում։

ամ

Արժանավոր տղամարդը նման է բրիլիանտի. երբեմն առաջին հայացքից նա նման է սովորական քարի…

Որովհետեւ նա չի փորձում իրեն երեւակայել։ Հաճախ այն տղամարդիկ, ովքեր սկզբում վառ ցուցադրում են իրենց, հետագայում պարզվում է, որ  դատարկություն են։

 

Սխալ 3. Արագացված հավատարմություն

Ընտրել պետք է մի քանիսի միջից՝  միայն այդ դեպքում է դա ընտրություն համարվում։ Սա նշանակում է, որ աղջիկը միաժամանակ կարող է շփվել մի քանիսի հետ եւ չկենտրոնանալ մեկի վրա, սակայն կարեւոր է հիշել, որ շփվել չի նշանակում մտերիմ հարաբերություն հաստատել։

Իհարկե, նա միեւնույնն է ի սկզբանե նախապատվություն է տալու կոնկրետ  մեկին եւ եթե հետագայում նախապատվությունները չեն փոխվում, նշանակում է, որ սկբնական ընտրությունը ճիշտ էր, սակայն շփման ընթացքում կարող են շատ բաներ բացահայտվել։

Հնարավոր է, օրինակ, Հայկը, ով արտաքնապես շատ գրավիչ է, հետագայում ձեզ դատարկ թվա, իսկ Արթուրը, ում արտաքինը ձեզ այդքան էլ չի գրավում, պարզվի, որ նույն աշխարհայացքն ունի։

Կարեւոր է տեսնել մարդու հոգին եւ չկենտրոնանալ միայն արտաքնի վրա։ Երբ մենք կենտրոնանում ենք արտաքնի վրա, ապա իսկական սերն անհնար է։

սս

Միաժամանակ մի քանի տղամարդու  հետ շփվելու եւս մեկ նրբություն.  երբ մենք շփվում ենք միայն մեկի հետ, շատ շուտ կապվածություն է առաջանում, միանգամից սկսում ենք մտածել ամուսնության, երեխաների մասին, փորձում մեզ պահել ասես նրա կինը։ Սա կոչվում է «արագացված հավատարմության» ախտանիշ։ Սա փչացնում է հարաբերությունները, քանդում տղամարդու զգացմունքները, չէ որ նրա համար կարեւոր է միաժամանակ լինել անհրաժեշտ եւ ազատ։

 

Հավատարմությունն անհրաժեշտ է այն ժամանակ, երբ երկուսն էլ որոշում են կայացնում միասին լինել, իսկ երբ դուք հանդիպել եք ընդամենը երեք անգամ, հավատարմություն պահանջելը հիմարություն է։

 

սխալ

Սխալ 4. Շտապողականություն 

Ամուսնության հարցում պետք չէ շտապել։ Չէ որ փնտրում եք մարդու, ով ձեր կողքին է լինելու ողջ կյանքում։ Պետք է ամուսնությունից առաջ նրան լավ ճանաչել. հասկանալ, թե որքանով եք պատրաստ ամեն օր արթնանալ նրա կողքին, նրա համար ճաշ պատրաստել եւ ընդհանրապես կյանքի երջանիկ եւ ծանր պահերին միասին լինել։

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay