ԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շաբաթ օրը Միացյալ Նահանգները երեք C-130 ինքնաթիռով մարդասիրական օգնություն է բաժանել Գազայի հատվածի բնակիչներին այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը նախապես հայտարարել էր այդ գործողության մասին, հաղորդում է CNN-ը:
«ԱՄՆ-ն սկսել է մարդասիրական օգնություն նետել ինքնաթիռներից Գազայում»,– ասվում է հոդվածում։
Ինչպես նշվել է, մարդասիրական օգնությամբ բեռներն օդից նետելու օպերացիան իրականացվել է C-130 «Հերկուլես» ամերիկյան ռազմատրանսպորտային երեք ինքնաթիռներով, որոնցից յուրաքանչյուրը մատակարարել է 22 բլոկ օգնություն։
Ընդ որում, ինչպես պարզաբանում է հրապարակումը, պաղեստինցիներին դեղորայք կամ ջուր չի մատակարարվել։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Գազայի հատված հասնող մարդասիրական օգնությունն անբավարար է համարում, և առաջիկա օրերին մտադիր է այն օդից նետել, ինչպես նաև ընդլայնել ցամաքային մատակարարումները։