Բայդենն իր ելույթում երկու անգամ Գազան շփոթել է Ուկրաինայի հետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեսախցիկի առաջ իր վերջին ելույթում երկու անգամ շփոթել է Ուկրաինայի և Գազայի պատերազմները։ Այս թերացումը նկատել է բրիտանական Sky News-ը։
Ուրբաթ օրն Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից առաջ ելույթ ունենալով՝ Բայդենը նշել է անհրաժեշտությունն՝ «Ուկրաինա հավելյալ սննդամթերք և պաշարներ» մատակարարելու և «ձգտելու շարունակել այլ ուղիներ բացել դեպի Ուկրաինա»։
ԱՄՆ նախագահն ասել է, որ պարենը և պաշարները կմատակարարվեն Մերձավոր Արևելքի դաշնակից Հորդանանի օգնությամբ, և որ ԱՄՆ-ը հույս ունի ստեղծել «ծովային միջանցք՝ մեծ քանակությամբ մարդասիրական օգնության առաքման համար»:
Ուրբաթ երեկոյան Սպիտակ տան կողմից հրապարակված նրա ելույթի սղագրությունը ուղղվել է այնպես, որ Բայդենի խոսքերը վերաբերում են Գազային, այլ ոչ թե Ուկրաինային: Բայդենի նշած պաշարները տարածք կհասնեն առաջիկա օրերին։