Գանձ փնտրողները լքված կալվածքում դիակ են հայտնաբերել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայր և որդի գանձ որոնողները սարսափելի բացահայտում են արել հանգստյան օրերին Միսիսիպիում լքված տանը որոնումներ իրականցնելիս, հայտնում է WREG-ը։
23-ամյա Ռայլի Բրայանտը փորձառու արկածախնդիր է։ 2022 թվականին նա գտել է Քաղաքացիական պատերազմի փամփուշտներ և այլ գանձերի պահոց Միսիսիպի գետի երկայնքով:
Անցյալ շաբաթ օրը Բրայանտը, նրա հայրը՝ Չակը և մի քանի ընկերներ, մետաղորսիչով գանձ էին փնտրում Հոլլի Սփրինգսում գտնվող լքված կալվածքում, երբ շենքերից մեկում ինչ-որ բան գրավեց նրանց ուշադրությունը:
«Դատարկ շենքի պատուհանից նկատեցինք, որ հետևի սենյակներից մեկի հատակին ինչ-որ բան այն չէ։ Իրականում դա դիակ էր։ Մենք մտածեցինք, «սա տարօրինակ է» և որոշեցինք, որ պետք է այդ մասին զեկուցենք իշխանություններին», - ասաց Ռայլին:
Դին հայտնաբերել են քննիչները և տեղափոխել մոտակա քաղաք՝ բուժզննման և դիահերձման համար:
Անձի ինքնությունը, սեռը և մահվան պատճառն այս պահին հայտնի չեն: