ԱՄՆ-ում բոլոր տների տերերին կպարտադրեն արևային էներգիա արտադրել
ЭКОНОМИКАՄիացյալ Նահանգների իշխանությունները նոր հավակնոտ ծրագիր են իրականացնում արևային էներգիայի ոլորտում, որոշել են մինչև 2030 թվականը բոլոր տների և բնակելի շենքերի տանիքների 15-20 %-ի տանիքներին արևային վահանակներ և սարքավորումներ տեղադրել, ընդ որում դա իրականացնելու համար ԱՄՆ իշխանությունները հավելյալ ծախսեր բնակչության վրա չեն թողնում նաև իրենք էլ չեն ընկնում մեծ ծախսերի տակ։
Բանն այն է, որ ԱՄՆ-ում ահռելի քանակությամբ շինարարություն է իրականացվում ամեն տարի, իսկ հին բնակելի ֆոնդը փոփոխման է ենթարկվում։ Շատերը նաև վերանորոգում են իրենց առանձնատները, կամ նորերն են կառուցում, ուստի դաշնային մակարդակով որոշում է կայացվել բոլոր նոր կառուցվող շինությունների կառուցապատողներին և տանտերերին պարտադրել անպայման արևային վահանակներ տեղադրել տանիքին և դա միացնել ընդհանուր համակարգին։
Նաև Միացյալ Նահանգների իշխանությունը մտադիր է առաջիկայում նոր օրինագիծ ներկայացնել, որով արդեն իսկ կառուցված տների սեփականատերերին առաջարկում է որոշակի գումարային փոխհատուցման, կամ հարկային արտոնությունների դիմաց անպայման արևային սարքավորումներ տեղադրել։ Նպատակը մեկն է, մինչև առնվազն 2050 թվականը ԱՄՆ-ն տնային տնտեսությունների 99 % և ավելին ապահովել արևային էներգիայով և ինքնաբավությամբ։
ԱՄՆ-ն, որ աշխարհում ամենաշատ էներգիա արտադրող և միաժամանակ ծախսող պետությունն է, որևէ խնդիր չունի էներգետիկ առումով, այդ երկիրը մեծ քանակությամբ գազ և նավթ է արդյունահանում, ունի բազմաթիվ ատոմակայաններ, միաժամանակ հասկանում է վերականգնվող էներգիայի աղբյուրների իրական նշանակությունը և կարևորությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Ինգա Սաֆարյան
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
4
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



