Բիթքոյնի գինը հասել է ռեկորդային՝ 65,500 դոլարի
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բիթքոյնի գինն այսօր կրկին բարձրացել է կարճատև դադարից հետո։ Այս կրիպտոարժույթի գինն այսօր հասել է մինչև 65,000 դոլարի, ինչից հետո մի փոքր նվազել է՝ հասնելով 65,200-ի։
Բիթքոյնի այսօր գրանցած գինն առավելագույն ցուցանիշն է 2021-ի նոյեմբերից ի վեր, ինչպես նաև ռեկորդ է համարվում այս տարվա համար։
Անցյալ շաբաթ բիթքոյնի փոխարժեքը բարձրացել էր մինչև $64,000, այնուհետև կարճ ժամանակով իջել էր մինչև $58,500։ Սակայն գնանկման ֆոնին խոշոր ներդրողներն սկսել էին բիթքոյն գնել, արդյունքում այն կայունացել էր $62,000-ի սահմաններում և այդ գինը պահպանել մի քանի օր։
eToro մանրածախ ներդրումային հարթակի համաշխարհային շուկաների հարցերով ստրատեգ Բեն Լեյդլերը բացատրել է, որ բիթքոյնի գնի աճին նպաստում են ֆինանսական շարունակական հոսքերը նոր ETF-ներ և ապրիլյան հալվինգի և հունիսին Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքների իջեցման ակնկալիքները։
Ըստ CoinGecko կրիպտո պլատֆորմի՝ շրջանառության մեջ գտնվող բոլոր բիթքոյնների արժեքը փետրվարին երկու տարվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 2 տրիլիոն դոլարը, և բուն բիթքոյնի գինը կրկնապատկվել է ընդամենը չորս ամսվա ընթացքում:
Բիթքոյնի պատմության մեջ առավելագույն գինը կազմել շուրջ 69,000 դոլար:
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live