«Վիոլա Ջուր» ընկերության աշխատանքների հետևանքով Երևանի կենտրոնի մի մասը հոսանքազրկված է
ОБЩЕСТВО«Վիոլա Ջուր» ընկերության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Մյասնիկյան ենթակայանը սնող երկու մալուխ, որի հետևանքով ժամը 15:20-ից հոսանքազրկված են Մյասնիկյան պողոտայից մինչև Սայաթ-Նովայի ու Մաշտոցի պողոտայի, ինչպես նաև հարակից այլ հատվածներ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այլընտրանքային սնուցմամբ վերականգնել է որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, սակայն ամբողջությամբ դեռևս վերականգնել հնարավոր չի լինում։ Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը և հավաստիացնում, որ գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը բաժանորդների էլեկտրամատակարարումը հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



