230,6 միլիարդ դոլար. Չինաստանը 2024-ին ռազմական բյուջեն կավելացնի 7,2%-ով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2024 թվականին Չինաստանը պաշտպանության ոլորտի բյուջետային ծախսերը կավելացնի 7,2 տոկոսով՝ հասցնելով մինչև 1,67 տրլն յուանի (230,6 միլիարդ դոլար), հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բյուջեի նախագիծը։
Փաստաթղթի համաձայն, այս տարվա համար ՀՆԱ-ի աճի նպատակային ցուցանիշը կազմում է 5%, հաղորդում է գործակալությունը։
Բյուջեի նախագծին կից հաշվետվությունում, մասնավորապես, ասվում է, որ Չինաստանը վճռականորեն դեմ է լինելու «անջատողական գործողություններին, որոնք ուղղված են Թայվանի անկախությանը և արտաքին միջամտությանը»:Փաստաթղթում ընդգծվում է, որ ՉԺՀ-ն «վճռական է լինելու Չինաստանի վերամիավորման հետամուտ լինելու հարցում»։ Գործակալությունը նշում է, որ զեկույցում չկա «խաղաղ վերամիավորում» ձևակերպումը, որը պարունակվում էր նախորդ տարիների նմանատիպ փաստաթղթերում։
Reuters-ը հայտնում է, որ Չինաստանը 9-րդ տարին անընդմեջ ավելացնում է պաշտպանական ծախսերը։
Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live