Նորամուծությունները պետք է կյանքը հեշտացնեն, ոչ թե բարդացնեն ու նոր խնդիրներ առաջացնեն. Իվետա Տոնոյան
БЛОГԻվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վերջին երկու օրերի ընթացքում ես ստանում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ՝ կապված մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ։ Մեղմ ասած ստեղծվել է խառնաշփոթ (շատ մեղմ ասած), որից դժգոհում են քաղաքացիները, բժիշկները, դեղատները, բոլորը։ Թե ով է գոհ՝ անկեղծորեն չգիտեմ։
Բայց այս պահին, ես չգիտեմ իմ անելիքը։ Մարդկայնորեն հասկանում եմ մեր քաղաքացիներին, ովքեր դժվար վիճակներում հայտնվելիս հաճախ են դիմում Գագիկ Ծառուկյանին, և հաճախ են ստանում օգնության ձեռք, բայց այս դեպքում մենք չունենք որևէ լծակ։ Կարգը ներդնողը և լծակներ ունեցողները լրիվ ուրիշ մարդիկ են։
Բայց մի բան ակնհայտ է. ռեֆորմները, նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը լավացնեն, կյանքը հեշտացնեն, ոչ թե՝ բարդացնեն, ու նոր խնդիրներ առաջացնեն։
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри



