Կոնվերս Բանկ. Հաճախորդների կարծիքը և կարիքների բավարարումը առաջնահերթություն է
ОБЩЕСТВОԿոնվերս Բանկը մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ, որի արդյունքները ծառայելու են Բանկում սպասարկման որակի բարելավմանը, պրոդուկտների ու ծառայությունների փոփոխություններին և նպաստելու են հաճախորդների ֆինանսական փորձառության շարունակական բարելավմանը:
Հարցումներն իրականացվելու են Հայաստանում կիրառվող, լավագույնը համարվող SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։
NPS հարցումը ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու նպատակով կիրառվող լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել Բանկի աշխատելաոճի, նրա առաջարկած պրոդուկտների և ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը, կատարել անհրաժեշտ փոփոխություններ բարձրակարգ սպասարկման ապահովման, հաճախորդների պահանջներին և կարիքներին համապատասխան ծառայությունների ներդրման նպատակով:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: