Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագիր կստորագրեն պաշտպանական ոլորտում համագործակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոլդովան և Ֆրանսիան համաձայնագիր կստորագրեն պաշտպանության ոլորտում համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Մոլդովայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Մարտի 7-ից 8-ը Փարիզում կլինի Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն: Աշխատանքային այցի ծրագիրը ներառում է Ելիսեյան պալատում հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և համագործակցության համաձայնագրերի ստորագրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանել են կառավարությունում, նախագահին այցի ընթացքում կուղեկցի պաշտպանության նախարար Անատոլի Նոսատին, որը Փարիզում կստորագրի պաշտպանական համագործակցության մասին համաձայնագիր։
Նշվում է, որ Մակրոնը Սանդուի հետ հանդիպման ժամանակ կհաստատի Փարիզի աջակցությունը Մոլդովայի անկախությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ պատերազմի համատեքստում։