Ասիայում արևային էներգիան առաջ է անցնում ածխից
ЭКОНОМИКАՆոր հետազոտության համաձայն՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների արժեքն Ասիայում անցած տարի 13 %-ով պակաս է եղել ածխի արժեքից, իսկ 2030 թվականին տարբերությունը կկազմի 30 %։ Արևային էներգիան դուրս է մղում ածուխը՝ Ասիայի որպես էներգիայի ամենաէժան աղբյուրի դիրքերից։
«Wood McKenzie» ընկերության վերլուծության համաձայն՝ ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վերականգնվող էներգիայի աղբյուրների արժեքը հասել է պատմական նվազագույնի 2023 թվականին, ընդ որում, միտումներն այնպիսին են, որ ամեն հաջորդ տարի նոր ռեկորդներ են սահմանվելու։ Սա չափազանց կարևոր է, քանի որ նշանավորում է վերականգնվող էներգիայի աղբյուրների մրցունակության աճը ածխի նկատմամբ։ Այս միտումների շարժիչ ուժը վերականգնվող էներգետիկայի նախագծերի կապիտալ ծախսերի նվազեցումն է։
Չինաստանն այս առումով առանձնահատուկ ցուցանիշ է գրանցել, նախորդ տարվա համեմատությամբ գրեթե 70 %-ով նվազեցնելով սարքավորումների իքնարժեքն իր համար։ Ակնկալվում է, որ Չինաստանը 50 % գերազանցության կհասնի մինչև 2050 թվականը։
Արևային էներգիայի արժեքի զգալի նվազումը 2020 թվականին նաև վկայում է առաքումների շղթայում խզումների և գնաճային ճնշման դադարեցումը։ Արդյունքում ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի 15 երկրներից 11-ում, արևային էներգիան դարձել է էներգիայի ամենաէժան աղբյուրը։ Նման տեմպերով ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն արդեն 2030 թվականին իրենց ողջ էներգիայի զգալի մասը կարող են ստանալ արևից։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:
Անի Մանուկյան