ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՄԱՐՏԻ). Փողոցային փոստարկղի արտոնագրումը, ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը, առաջին արհեստական ատամները. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Դիջեյի համաշխարհային օր, Լիբիա՝ Ուսուցչի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1911- ծնվել է վաստակավոր շինարար, ճարտարապետ Էդմոնդ Տիգրանյանը:
1920- ծնվել է հայազգի նկարիչ Ժանսեմը:
1922-ծնվել է լեզվաբան, բանասեր, դասախոս, հրապարակախոս Ռաֆայել Իշխանյանը:
1968 - ծնվել է ֆրանսահայ ֆուտբոլիստ, 1998 թվականի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆը։
1974 - վախճանվել է գրող, թարգմանիչ, բանասեր Խաչիկ Դաշտենցը։
1983- Բելգրադում սպանվել է Թուրքիայի դեսպանը։ Այդ գործով 20 տարվա ազատազրկման են դատապարտվել Րաֆֆի Էլպեքյանը և Հարություն Լևոնյանը, երկուսն էլ՝ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» ընդհատակյա քաղաքական կազմակերպությունից։
1988-ԽՄԿԿ Կենտկոմի խորհրդակցությունում հայտարարվել է Ադրբեջանի և Հայաստանի կոմունիստական կուսակցությունների առաջնորդներ Բաղիրովի և Դեմիրճյանի հրաժարականների մասին՝ կապված ԼՂՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
1990-ծնվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը։
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Գաբոնի հետ:
2004-Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասսկին բացել է աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակին նվիրված միջազգային շախմատային մրցաշարը:
2010-վերաքննիչ դատարանը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներում է կիրառել և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:
ԱՇԽԱՐՀ
886 -վախճանվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումասիրը:
1454 -ծնվել է ֆլորենցիացի նավագնաց Ամերիգո Վեսպուչին, որի անունով է կոչվել Ամերիկա մայրցամաքը:
1500 -ծով է դուրս եկել Վասկո դե Գամմայի ղեկավարած Բարտոլոմեո Դիաշի և Պեդրու Կաբրալի 13 նավից կազմված արշավախումբը:
1661 -վախճանվել է եկեղեցական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի առաջին վարչապետ Ջուլիո Մազարինին:
1749- ծնվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն:
1796 -տեղի է ունեցել Նապոլեոն Բոնապարտի և Ժոզեֆինա Բագարնեի ամուսնությունը:
1822 -նյույորքցի Չարլզ Գրեմմը արտոնագրել է իր ստեղծած արհեստական ատամները:
1831 -Ալժիրում հիմնադրվել է Ֆրանսիայի արտասահմանյան լեգեոնը:
1842 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում տեղի է ունեցել Ջուզեպե Վերդիի «Նաբուկկո» օպերայի պրեմիերան։
1847 - Վերակրուսում ամերիկյան բանակի ափհանմամբ սկսվել է Սկոտտի մեքսիկական կամպանիան:
1849-ծնվել է գերմանացի իրավաբան, բանաստեղծ, գրականագետ Յոզեֆ Կոհլերը:
1858 -Ֆիլադելֆիայի բնակիչ Ալբերտ Պոտտսը արտոնագրել է փողոցային փոստարկղը:
1908 – հիմնադրվել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը։
1918-Խորհրդային Ռուսաստանի մայրաքաղաքը Պետրոգրադից դարձել է Մոսկվան:
1937 -ԽՍՀՄ-ի Շաբոլովկա հեռուստակենտրոնը իրականացրել է երկրում առաջին փորձնական հեռուստահաղորդումը եթեր:
1943- ծնվել է ամերիկացի հայտնի շախմատիստ, շախմատի աշխարհի 11-րդ չեմպիոն Ռոբերտ Ֆիշերը:
1945 -սկսվել են ճապոնացիների ռազմական գործողությունները ֆրանսիացիների դեմ Վիետնամում:
1948 -Կալիֆորնիայի ցիկլոտրոնում հաջողվել է ստանալ մեզոններ:
1953- Մոսկվայում Ստալինի թաղման ժամանակ հարյուրավոր մարդիկ են զոհվել հրմշտոցի արդյունքում։
1959- Նյու Յորքում խաղալիքների տոնավաճառում վաճառքի է հանվել Բարբի հանրահայտ տիկնիկը։
1961 - Դալայ Լաման դիմել է ՄԱԿ-ին՝ Տիբեթի անկախությունը վերականգնելու կոչով։
1964 -հոսքագծից իջել է առաջին «Ֆորդ Մուստանգը», որը հանդիսանում է «Pony Car» ոչ մեծ սպորտային դասի ավտոմեքենաների առաջնեկը:
1966- Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու մասին։
1977 -ԱՄՆ-ում և Կանադայում արգելվել է սախարինի օգտագործումը բժշկության մեջ և սննդում:
1990 -Բեռլինում սկսվել են Գերմանիայի վերամիավորման մասին բանակցությունները:
2019 -վախճանվել է ռուսական և խորհրդային թատրոնի և կինոյի դերասան, ռեժիսոր, մանկավարժ Վլադիմիր էտուշը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում