Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանում խոսքի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների և ձերբակալությունների մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը միջամտություն է երկրի ներքին գործերին։ Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Մենք կտրականապես մերժում ենք Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ հարձակումների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին։ Մենք նման անհիմն և կանխակալ հայտարարությունները համարում ենք միջամտություն ներքին գործերին, դատական համակարգի անկախությունը»,- նշված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ Փարիզը |բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրելու մարդու իրավունքների խախտման մեջ, քանի որ Ֆրանսիայում տարածված են կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդիր կառույցներում, իսլամաֆոբիան և մահմեդականների վրա հարձակումները»։
«Ադրբեջանում հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև լրատվամիջոցների ազատությունը լիովին ապահովված են։ Մենք պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի երկրի ներքին գործերին»,– ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Ադրբեջանում խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live