Նախագահ Դառնալու դեպքում Թրամփն Ուկրաինային գումար չի հատկացնի. Հունգարիայի վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելու դեպքում Ուկրաինային գումար չի հատկացնի։ Այս մասին պատմել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիր ունի։
«Եթե Դոնալդ Թրամփը նորից նախագահ դառնա, նա չի ցանկանա ֆինանսավորել եվրոպացիների անվտանգությունը և չի աջակցի, որ ԱՄՆ-ն գումար հատկացնի Ուկրաինային պատերազմ սկսելու համար», - ասել է Օրբանը M1 հեռուստաընկերությանը:
Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Թրամփը «բավականին մանրակրկիտ ծրագիր ունի, թե ինչպես վերջ տալ այս պատերազմին»։ Սակայն Օրբանը մանրամասներ չի հայտնել։
Վիկտոր Օրբանը հանդիպել է Դոնալդ Թրամփին անցած շաբաթ՝ Ֆլորիդայի Մար ա Լագո կալվածքում: Բանակցությունների թեմաներն էին ռուս-ուկրաինական հակամարտությունը և երկկողմ հարաբերությունները։
Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության փրայմերիզների միակ մասնակիցն է։ Սպասվում է, որ Ջո Բայդենը կրկին կդառնա նրա մրցակիցը Դեմոկրատական կուսակցությունից։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live