Արմավիրի մարզում 46-ամյա տղամարդը հրկիզել է իր 62-ամյա ազգականի ավտոմեքենան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենավան գյուղում ավտոմեքենա են հրկիզել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, իսկ մինչ այդ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված գյուղի 9-րդ փողոցում «ԳԱԶ 2110» մակնիշի ավտոմեքենա է այրվում։
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։
Իրավապահները պարզել են հրկիզողի ինքնությունը, և մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, ոստիկաններն ու պարեկները 62-ամյա Ջիվան Ս․-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Արմավիրի բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Կարեն Ս․-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կարեն Ս․-ն ու Ջիվան Ս․-ն ազգականներ են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live