Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել. Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիան, Աֆրիկայում իր քաղաքականության ձախողումից հետո, փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղարարի կերպար ստեղծել, թեև Ռուսաստանն էր այնտեղ խաղաղապահ դեր կատարում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Կիրակնօրյա երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Զախարովան կարծիք է հայտնել, որ Փարիզի ակտիվության աճը կովկասյան տարածաշրջանում «մի տեսակ հասարակական-քաղաքական գիտակցության մեջ փոխհատուցում է՝ Աֆրիկայում Ֆրանսիայի քաղաքականության ձախողման ֆոնին»։
Զախարովայի խոսքով՝ Կովկասում Ֆրանսիայի «փորձարկումները» ներառում են «այսպես կոչված խաղաղապահ ջանքեր»։
«Մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղության պահպանման հետ։ Ամբողջ խաղաղապահ դերը, նույնիսկ Լեռնային Ղարաբաղի կարգավորման համատեքստում, որպես միջնորդ ստանձնել և կատարել է հենց մեր երկիրը: Հիմա, ամենադժվար փուլից հետո, որը, հուսով ենք, արդեն ավարտվել է, եթե նրանք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, կարող են սկսել երևալ»,- ասել է Զախարովան։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live