Օրենսդրական փոփոխությունների նախագծեր՝ կապված կիբեռանվտանգության ոլորտում առկա նոր մարտահրավերների հետ. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Կիբեռանվտանգության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և կիրառության ընդլայնման դրական միտումներին զուգահեռ առաջ են գալիս նոր մարտահրավերներ՝ կապված կիբեռանվտանգության ապահովման, պետության անվտանգության և տնտեսության բնականոն կենսագործունեության համար կարևոր նշանակություն ունեցող տեղեկատվական համակարգերում և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներում տեղի ունեցող կիբեռմիջադեպերի կանխարգելման և լուծման, դրանց ազդեցության մեղմացման, հետևանքների վերացման հետ: Կիբեռանվտանգության ապահովումը ներկայումս կրում է անդրսահմանային բնույթ և, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետությունը միջազգային համագործակցության և ստանձնած պարտավորությունների շրջանակներում չի կարող անմասն մնալ այդ գործընթացներից և անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում կիբեռանվտանգության մարտահրավերներին դիմակայելու, արդյունավետ լուծումների և գործիքակազմերի ներդրման ուղղությամբ։
Նախարարությունը նշում է, որ կառավարությունը վերջին տարիներին ակտիվ ջանքեր է գործադրել տնտեսության և հասարակության թվային փոխակերպման (թվայնացման) ուղղությամբ: «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ֆիզիկական և վիրտուալ տարածքներում տեղեկատվական համակարգերի և կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ապահով և հուսալի գործունեության անհրաժեշտությունից, ինչը երաշխիք է հանրային և մասնավոր հատվածում ծառայությունների պատշաճ մատուցման և դրանց բնականոն աշխատանքի ապահովման համար։
Կիբեռանվտանգության ոլորտում տեխնոլոգիաների և սպառնալիքների շարունակական զարգացմանը և փոփոխմանը հետևելու և կիբեռսպառնալիքներին դիմակայելու համար առանցքային է դիտարկվել միջգերատեսչական և մասնավոր հատվածի հետ սերտ համագործակցությունը, միջազգային փորձի և կիբեռանվտանգության ապահովման միջազգային ստանդարտների տեղայնացումը, միջպետական համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Նախագծով առաջարկվող կարգավորումների հիմքում դրվել է պետությունմասնավոր հատված սերտ համագործակցության և համատեղ աշխատանքի մոտեցումը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում