ՀՀ ԱԳ փոխնախարարը չմեկնաբանեց Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարի խոսքերը ՌԴ-ից եկող «սպառնալիքների» մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ չմեկնաբանեց Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպիի այն հայտարարությունը, որ իր երկիրը պատրաստ է աջակցել ՀՀ–ին ՌԴ–ից եկող սպառնալիքների դեմ։
«Այդ հարցն ավելի լավ է` ուղղել բրիտանացի պաշտոնյային։ Ինչ վերաբերում է Միացյալ Թագավորության հետ մեր հարաբերություններին, ապա տեղյակ եք, որ անցած տարի համագործակցության նոր ֆորմատ հաստատվեց` ռազմավարական երկխոսության ձևաչափը, ունեցանք մի շարք կարևոր այցեր։ Այդ երկրի հետ մեր հարաբերություններն ունեն նոր դինամիկա։ Ես այլ մեկնաբանություններ չեմ կարող ներկայացնել»,– հայտարարեց փոխարտգործնախարարը։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիպին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ընդունում է Հայաստանի իշխանությունների որոշումը՝ սառեցնել անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և պատրաստ է աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի սպառնալիքների դեմ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



