Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Յուրօրինակ և գեղեցիկ շատրվանները(լուսանկարներ)

ЛАЙФ

Այս շատրվաններն արդեն վաղուց է, ինչ  հանդիսանում են քաղաքների այցեքարտերը, գլխավոր տեսարժան վայրերն ու խորհրդանիշերը: Եթե նախկինում այցեքարտ էին դառնում ամենագեղեցիկ շատրվանները, որոնք հիմնականում ունենում էին պատմական ակնարկ և ստեղծման պատմական հիմք, այսօր արդեն շեշտը դրվում է ամենակրեատիվ, ստեղծագործական մտքի ամենավառ դրսևորում և յուրօրինակ տեխնոլոգիա ունեցող շատրվանների վրա:

Դրանցից են.

Արքայախնձոր շատրվանը, Չարլզթոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ

Ամերիկյան Չարլզթոն քաղաքում հյուրընկալություն խորհրդանշող Արքայախնձոր շատրվանը դասվում է նոր ժամանակների ոչ ստանդարտ շատրվանների թվին` իր ճարտարապետական գծի շնորհիվ:

Հարստության շատրվանը Սանտեկ քաղաքում, Սինգապուր

Աշխարհի ամենամեծ շատրվաններից մեկը, ասում են, հաջողություն և բարեկեցություն է խորհրդանշում նրանց համար, ովքեր կդիպչեն ներքև հոսացող շատրվանին: Այս շատրվանը Սինգապուրում դարձել է տեղացիների համար սիրո խոստովության և ամուսնության առաջարկի ամենահետաքրքիր վայրերից մեկը:

Սվարովսկի շատրվան, Վատենս, Ավստրիա

Սվարովսկի բյուրեղների արտադրման 100-ամյակի առթիվ ավստրիական Վատենս փոքր քաղաքում կանգնեցվել է նման հետաքրքիր և հսկա շատրվան` զարդարված Սվարովսկի բյուրեղներով:

Բելաջիո շատրվան, Լաս Վեգաս, ԱՄՆ

Բազմաթիվ կինոնկարների հարթակներում հայտնված այս շատրվանն արդեն վաղուց է, ինչ հանդիսանում է Լաս Վեգասի այցեքարտը: Շատրվանների այս համալիրի յուրաքանչյուր շարժում յուրօրինակ է իր տեսակի մեջ, ուղեկցվում է երաժշտական նվագակցությամբ` հանրահայտ դասական և Բրոդվեյի մեղեդիների ներքո:

«Բաքինգամ շատրվան», Չիկագո, ԱՄՆ

Աշխարհի ամենագեղեցիկ և գունային շատրվաններից մեկն է, որը հատկապես դիտարժան է գիշերային լույսերի ներքո:

Ժամանակակից գունեղ շատրվան Փարիզում

1983թ. կանգնեցված ժամանակակից շատրվանը Փարիզի նոր ժամանակների այցեքարտն է` իր գունեղ և շարժական արձանիկների շնորհիվ:

Հանրահայտ Տրևին Հռոմում

Հաջողության, սիրո և հավերժական քաղաք վերադառնալու հույսը խորհրդանշող Տրևի շատրվանը Հռոմի ամենագեղեցիկ և ամենասիրված տեսարժան վայրերից մեկն է: Այն օրական ունենում է հազարավոր այցելուներ, ովքեր մետաղադրամներ են նետում հավերժական Հռոմ վերադառնալու ակնկալիքով:

Վերսալի պալատի շատրվանը, Ֆրանսիա

Պատմական Վերսալի գեղեցիկ և ոչ պակաս պատմական շատրվանը չէր կարող չհայտնվել ամենագեղեցիկ և հետաքրքիր շատրվանների աղյուսակում` հաշվի առնելով վերջինիս եռաստիճան կառուցվածքը, ճարտարապետական լուծումներն ու շքեղ արձանիկների կազմը:

Բարսելոնի Պարող շատրվանները

Ժամանակակից Բարսելոնի այցեքարտը դարձած Պարող շատրվանները պետք է դիտարկել որպես շատրվանների համալիր, որը սկսվում է Իսպանիայի հրապարակից և ձգվում մինչև Մոնջուիկ լեռը: Շատրվանը հայտնվել է ամենաների թվում իր գունեղ շոուի շնորհիվ:

Ավանգարդ շատրվան Չիկագոյում

21-րդ դարի ամենահետաքրքիր շատրվաններից մեկը տեղ է գտել Միացյալ Նահանգների ամենագեղեցիկ քաղաքներից մեկում` Չիկագոյում: Քրաուն շատրվանի վրա պատկերվում  են Չիկագոյի 1000 բնակիչների դեմքերից օրինակներ` ստեղծելով պատրանք, թե ջուրը հոսում է քաղաքացիների բերանից:

Ուոլթ Դիսնեի շատրվանը

Ազգերի շատրվան. այսպես է կոչվում է մեծ ծավալի պարող շատրվանը, որը գտնվում է Ուոլթ Դիսնեի աշխարհում և իրենից ներկայացնում է պարող շատրվանի մի ամբողջական համալիր` Դիսնեի մուլտֆիլմերի հայտնի երաժշտությունների ուրախ նվագակցությամբ:

Պետերգոֆի Գրանդ կասկադ շատրվանը

Թերևս ամենաշքեղ պատմական շատրվանը, որը չի կորցնում իր գեղեցկությունը, կարևորությունը և շքեղությունը ներկայիս ժամանակներում և պահպանում է ամենագեղեցիկ շատրվաններից մեկի պատվավոր տիտղոսը տարիներ շարունակ: Սանկտ Պետերբուրգի Պետերգոֆի շատրվանը կազմված է 200 արձաններից և իրենց ներկայացնում է 64 շքեղ շատրվանների մի ամբողջական համալիր:

Բուրջ Խալիֆայի շատրվանը, Դուբայ

Գրեթե 1500 առանձին շատրվաններից կազմված շքեղ և հսկայական շատրվանը հատկապես գեղեցիկ է երաժշտական նվագակցությամբ և լույսերի համադրմամբ:

Սանդերլենդի շատրվանը, Մեծ Բրիտանիա

Հին հունական դիցաբանության հետքերով կառուցված այս շատրվանը համարվում է ամենայուրօրինակ շատրվաններից մեկը Մեծ Բրիտանիայում և ամբողջ աշխարհում: Հունական դիցաբանության համաձայն` “Charybdis”-ը ջրային նիմֆ էր, որը պատժվել էր Զևսի կողմից և վերածվել ջրային պտտահողմի: Հենց այս պատմությունն էլ հիմք է հանդիսացել այս յուրօրինակ շատրվանի կառուցման համար:

Վայլանկորտ շատրվանը, Սան Ֆրանցիսկո

Երկար ժամանակ հակասական համարվող այս շատրվանը նույնիսկ առաջարկում էին ապամոնտաժել, սակայն մինչ օրս այն հանդիսանում է մոդեռնիստական ոճի  ջատագովների և ճարտարապետական դիմագծի բացակայության քննադատների կռվախնձորը:

Լողացող շատրվանները, Օսակա, Ճապոնիա

Նման յուրօրինակ, արտառոց տեսք ունեն Օսակայի հանրահայտ շատրվանները:

Տիվոլի շատրվաններ, Իտալիա

Կանաչապատ տարածքում քողարկված այս գեղեցիկ շատրվանը Իտալիայի հերթական այցեքարտերից և հայտնի տեսարժան վայրերից մեկն է:

Ազգերի ընկերության շատրվանը, Մոսկվա, Ռուսաստան

Սա էլ արդեն Մոսկվայի այցեքարտերից մեկն է, որն արտացոլում է ազգերի ընկերությունը, բարեկամությունը, ինչը Խորհրդային Միության գաղափարախոսություններից մեկն էր:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%