Ереван, 29.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պարզվել են Սուրենավանում 7–ամյա բնակչի մահվան պատճառները․ ՔԿ

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում պարզվել են Սուրենավան բնակավայրի 7–ամյա բնակչի մահվան ամբողջական հանգամանքները:

Ավելի վաղ տեղեկացվել է2023թ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:23-ին, Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի ակումբի տարածքում հայտնաբերվել է 7–ամյա երեխայի դի:

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Սուրենավան բնակավայրի միջնակարգ դպրոց գնալու ճանապարհին՝ «Մշակույթի տան» դիմաց, 7–ամյա տղայի և ընկերների հետևից եկել են թափառող շներԵրեխաներըվախենալով շների հարձակմանը ենթարկվելուցշների հետապնդումից խուսափելու նպատակով, վազքով փորձել են անցնել մշակույթի տան դիմացի հատվածով, որի ընթացքում 7–ամյա տղայի ոտքը անզգուշաբար սայթաքել է սալիկապատ հատակինև երեխան, բերանքսիվայր ընկնելով գետնին, գլուխը հարվածել է ճանապարհի եզրաքարին ու մահացել:  

Դեպքի վայրի զննությամբ արնանման հետքեր չէին հայտնաբերվել, տվյալներ են ստացվել այն մասին, որ երեխային որևէ մեկը չի հրել, թափառող շներից փախչելու ընթացքում երեխայի կողքով որևէ մեկը չի վազել, ընկնելիս նրա կողքին որևէ մեկը չի գտնվել:

Հարցաքննվել են վկաներերեխայի մարմնի զննությամբ վերքեր և հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննությունորի եզրակացության համաձայն՝ նրա մահը վրա է հասել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքային այտուցից` փակ, բութ գանգուղեղային և ողնուղեղային համակցված վնասվածքներ ստանալու հետևանքով, որը կարող էր առաջանալ վերը նկարագրված պայմաններում:

Նկատի ունենալովոր երեխայի մահը այլ անձի գործողությունների հետևանք չէ, այլ մահվան պատճառը դժբախտ պատահարն է, քրեական վարույթը կարճելու որոշում է կայացվել:

Ենթադրյալ հանցագործության կատարմանը նպաստող պայմանների և պատճառների պարզման համատեքստում քննության առարկա է դարձվել նաև բնակավայրում թափառող  շների հետ տարվող աշխատանքների խնդիրը։

Պարզվել է, որ բնակավայրի դպրոցի հետևում առկա է կուտակված աղբ, որի մոտ գրեթե մշտապես թափառող շներ կան։ Դեպքի օրը դրանք գնացել են երեխաների հետևից, և այդ երևույթը եզակի չէ: Կենդանիները հանդիպում են նաև մանկապարտեզում և գյուղի տարբեր հատվածներում, շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում տանից դուրս գալ, տարածքում առկա մեծաքանակ շների պատճառով:

Վարույթի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ պատշաճ կարգով չեն ձեռնարկվել` անհրաժեշտ և հնարավոր միջոցառումներ դպրոցի հետնամասում, հարակից բազմաբնակարան շենքերից կուտակվող աղբը կանոնավոր հեռացնելու կամ այդ հատվածում աղբի կուտակումը չթույլատրելու ուղղությամբ։ Բացի այդ, թեև համայնքապետարանի կողմից թափառող կենդանիների ստերջացման և վնասազերծման ծառայությունների մատուցման նպատակով հայտարարվել է մրցույթ և առկա է հաղթող ճանաչված ԱՁ, սակայն այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները եղել են ակնհայտորեն ոչ բավարար:

Ելնելով վերոգրյալից՝ քննիչը միջնորդագիր է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ բացթողումները և թերությունները վերացնելու, բնակավայրում նշված ուղղություններով աշխատանքը կազմակերպելու, դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմները կատարելագործելու, ինչպես նաև, ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, իրենց գործառույթների կատարման մեջ թերացած պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ ձեռնարկելու հարցը քննարկելու վերաբերյալ։  

В Сирии погиб генерал КСИР Ирана В Армении не зафиксировано случаев незаконной ловли рыбы Заявление: Хуситы полностью заблокировали движение израильских судов в Красном море Путин выразил обеспокоенность в связи с безопасностью Дональда Трампа В ряде регионов Армении идет снег Новоназначенный министр юстиции Армении отправится в США После объявления перемирия израильская армия вновь ударила по югу Ливана Эксперт: По требованию Турции в Армении готовятся сократить армию Путин прокомментировал отсутствие Армении на саммите ОДКБ Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летРоберт Кочарян: Председатель ВСС Армении сбежал как заяц Роберт Кочарян: Этот судебный процесс просто позорный Путин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеГлава МИД Израиля считает, что США «накажут» МУС за ордер на арест Нетаньяху В Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииРазъяснение Пашиняна: Что нужно для участия в праймеризе перед выборами Совета старейшин и назначением и.о. мэра Гюмри? Ардшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеИзраиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса