Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Նիկոլ Փաշինյանը շատ հստակ ասաց, որ պատրաստ է վերադարձնել Տավուշի 4 ոչ անկլավային գյուղերը

ИНТЕРВЬЮ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հարցազրույց  քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

- Փաշինյանը, խոսելով Տավուշի 4 գյուղերի մասին, հայտարարում է, որ դա զառանցանք է, ու հավելում, որ Ադրբեջանին առաջարկում է գնալ ու տեղում հասկանալ, թե որտեղից ինչ են ուզում։ Ի՞նչ է ասում Փաշինյանը։

- Իրականում Փաշինյանը շատ հստակ ասաց, որ Տավուշի մարզի ուղղությամբ ադրբեջանական չորս ոչ անկլավային գյուղերն ինքը պատրաստ է վերադարձնել՝ շատ պարզ ասաց։ Եվ երբ որ ինքն ասում է, որ դա անհեթեթություն է, զառանցանք է եւ այլն, ինքը շատ պարզ ասաց, թե ինչու է անհեթեթություն, որովհետեւ այդ գյուղերը Հայաստանինը չեն ու երբեք չեն եղել, ուրեմն դրանք Ադրբեջանի գյուղերն են։ Ինքն ասաց, որ դրանք ադրբեջանական գյուղեր են, եւ, իհարկե, պիտի վերադարձվեն այդ գյուղերը։ Բայց ես այսպես հասկացա․ ինքը ժամանակ խնդրեց, որպեսզի Հայաստանը կարողանա ճանապարհները փոխել այնպես, որ դրանք չանցնեն Ադրբեջանի տարածքով։

- Վրաստան տանող միջպետական ճանապարհի մասի՞ն է խոսքը։

- Այո, խոսքն այդ ճանապարհի մասին է, ինքը ժամանակ խնդրեց՝ ճանապարհներ վերակառուցելու համար, այնպես, որ Ադրբեջանի տարածք չմտնի։ Շատ հստակ՝ սա էր ասելիքը։

- Սահմանազատման մասով ի՞նչ  էր ասում՝ նոր վտանգների մասին զգուշացում կա՞ր։

- Այո, այո, տրամաբանական պիտի լիներ, եթե Նիկոլ Փաշինյանն ասեր, որ եթե Ադրբեջանն այդ տարածքները Հայաստանից պահանջում է՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի հռչակագրով արձանագրված սահմանները, ուրեմն Ադրբեջանը պիտի նաեւ զուգահեռաբար ինքը Հայաստանի տարածքներից դուրս բերի իր զորքերը, օրինակ՝ Ջերմուկում, Ներքին Հանդում, Սեւ լճի շրջանում, Գեղարքունիքի մարզում եւ այլն։ Բայց ինքը դա չասաց, ավելին՝ ինքն ասաց, որ մենք համաձայն ենք, որ դա սկսվի Տավուշի մարզից։ Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը պնդում, որ դա անպայման սկսվի Տավուշի մարզից․ որովհետեւ Տավուշի մարզը միակն է, որտեղ մենք վերադարձնելու բան ունենք՝ այդ տրամաբանությամբ, իսկ մյուս բոլոր մարզերում Ադրբեջանը վերադարձնելու բան ունի։ Դրա համար էլ Փաշինյանն ասաց, որ սկզբում պատրաստ ենք մենք վերադարձնել, այն դեպքում, երբ Ադրբեջանն արդեն հայտարարել է, որ անգամ այդ դեպքում ինքը չի պատրաստվում իր զորքերը դուրս բերել Ջերմուկից, Ներքին Հանդից, Սեւ լճից եւ այլն։

- Գեղարքունիքի մարզից․․․

- Այո, Գեղարքունիքի մարզից, որտեղ շատ ավելի լուրջ տարածքներ են իրենք օկուպացրել։

- Խոսելով սահմանազատման եւ սահմանագծման պրոցեսի մասին, ԵԱՏՄ, թե Եվրամիություն, Փաշինյանը նշեց, որ դա ժողովրդի որոշելիքն է, ու հատկապես սահմանազատման մասով ժողովուրդը հանրաքվեով պիտի պատասխանի այդ հարցին։ Ստացվում է, որ Փաշինյանը որոշում է կայացնում, բայց ժողովո՞ւրդն է պատասխանատուն։

- Այո, դա է ուզում ասել, դա ասում է վաղուց եւ դա ասում է բաց տեքստով։ Ասում է, որ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ։ Ընդ որում՝ սահմանազատման, սահմանագծման հարցերն այն հարցերն են, որոնք իրականացնում է երկրի գործադիր իշխանությունը եւ պարտավոր է իրականացնել սեփական երկրի շահերին համապատասխան։ Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը չի անում, նա փաստացի կատարում է Ադրբեջանի բոլոր թելադրանքները, եւ այսօրվա ասուլիսի հիմնական իմաստն էլ այն էր, որ՝ այո, ինքը պատրաստ է նաեւ դրան, պատրաստ է տալ այդ չորս ոչ անկլավային գյուղերը։

- Փաշինյանը հայտարարեց, որ երրորդ երկիրը փորձել է հայաթափել Արցախը, որպեսզի սրա ֆոնին իշխանափոխություն իրականացվեր Հայաստանում։ Սա ռուսների կողմը նետված հերթական քարը չէ՞ր։

- Եթե Նիկոլ Փաշինյանն այդպիսի փաստեր ունի, պարտավոր է հրապարակել դրանք։ Բայց իմ տպավորությունն այն է, որ Փաշինյանն ուղղակի ամեն ինչից վեր է դասում սեփական իշխանությունը, դրա համար էլ ցանկացած իրադարձություն առաջին հերթին ընկալում է իր իշխանության տեսանկյունից։ Այսինքն՝ որտեղ ինչ տեղի է ունենում, նա մտածում է՝ սա վտանգավո՞ր է իր իշխանության համար, թե՞ ոչ, անգամ եթե խոսքն այնպիսի կարեւորագույն հարցերի մասին է, ինչպիսին է Արցախի հայաթափումը։ Սա սովորաբար հատուկ է լինում ինքնասիրահարված եւ սեփական իշխանության վրա կենտրոնացած մարդկանց, երբ որ ինչ-որ մեկին թվում է, թե տիեզերքն իր անձի շուրջն է պտտվում, եւ բոլոր գերտերություններն էլ ուրիշ բանուգործ չունեն ու զբաղված են միայն իրեն իշխանությունից հեռացնելով։ 

- Ռուս սահմանապահներն օգոստոսի 1-ին կհեռանան «Զվարթնոց» օդանավակայանից։

- Շատ վատ է, որ «Զվարթնոց» օդանավակայանում կան ռուս սահմանապահներ, եւ շատ վատ է, որ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանները պաշտպանում են նույնպես ռուս սահմանապահները։ Այլ հարց է, որ եթե մենք ժամանակին այդպիսի պայմանավորվածություն ենք ձեռք բերել՝ բնականաբար, ելնելով ինչ-ինչ իրողություններից, արդյոք հիմա այդ իրողությունները փոխվե՞լ են, որ մենք կարող ենք այդ հարցը բարձրացնել, եւ արդյոք դրանք իրականացնելու դեպքում վտանգներն ավելի չե՞ն լինի, քան ձեռք բերելիք օգուտները։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը «Զվարթնոց» օդանավակայանում իր սահմանապահների գոյության փաստը փոխկապակցելու է ընդհանրապես Հայաստանի սահմաններին ռուս սահմանապահների ներկայության հարցի հետ։ Եվ դրանք երկուսը չեն տարանջատելու, ու ընդհանրապես այնպես էլ չէ, որ դու ասես՝ սահմանի մի հատվածի անվտանգությունը կարող եք ապահովել, մյուսինը՝ չէ։ Ռուսները «Զվարթնոցում» են Հայաստանի մի քանի սահմանները պաշտպանելու նպատակով կամ պատրվակով։ Ամեն դեպքում, դա ընդհանուր համաձայնագրի մի մաս է, եւ հնարավոր չէ համաձայնագրի մի մասը չեղարկել, մյուսը՝ պահել։

- Եթե ամփոփենք ասուլիսը, ինչի՞ համար էր այն հրավիրվել։

- Ես կարծում եմ՝ հիմնական պատճառը հետեւյալն էր․ Ադրբեջանը պահանջել էր, որ անհապաղ իրեն հանձնեն 4 ոչ անկլավային գյուղերը, Նիկոլ Փաշինյանն էլ անհապաղ ասուլիս էր հրավիրել՝ Ադրբեջանին հավաստիացնելու, որ՝ այո, ինքը պատրաստ է տալ, պարզապես փոքր-ինչ ժամանակ է պետք, որպեսզի ճանապարհները փոխեն։ Այդքանը։

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%