Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մենք պետք է պատրաստ լինենք իրավիճակային ամեն փոփոխության

БЛОГ

Ալեն Ղևոնդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նավթի գինը հասել է 27-28 դոլարի ու հավանաբար էլ ավելի կարող է իջնել: Որպես սրա ուղղակի հետևանք՝ իրավիճակը հարևան Ադրբեջանում բավական սրվել է: Այն, ինչ նախկինում հնարավոր չէր պատկերացնել այդ երկրում, այսօր կարծես դարձել է օրինաչափ: Խոսքը Ադրբեջանի տարբեր՝ Սիազանի, Լենքորանի, Աղջաբեդիի, Ֆիզուլիի և մի շարք այլ շրջաններում զանգվածային դժգոհության ցույցերի, իրավապահների հետ տեղային բախումների մասին է:

Նավթի գների անկման, մանաթի գերարժեզրկման ու երկրում սոցիալական վիճակի ծայրահեղ վատացման ֆոնի ներքո սպասելի էր, որ հայ/ԼՂՀ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը կլարվի: Վերջին տարիներին դա օրինաչափ էր, երբ Ադրբեջանում ի հայտ են գալիս ինչ-որ սուր խնդիրներ կապված իշխանության հեղինակության կամ հասարակական կարևորության ինչ-որ հարցերի հետ, շփման գծի տարբեր հատվածներում իրավիճակը էականորեն սրվում է: Սակայն, եթե դիտարկենք ՀՀ ՊՆ հաղորդագրությունները շփման գծում իրավիճակի վերաբերյալ, ապա նման պատկերի ականատես չենք լինի. իրավիճակը հարաբերականորեն խաղաղ է, այսինքն կրակոցներ կան, սակայն նրանց քանակը համադրելի չէ նախորդ տարի արձանագրված քանակի հետ: Ուրեմն ի՞նչ, միգուցե փոխվել է գործողության պարադիգմը, թե՞ հարևան երկրի ղեկավարությունը զգուշանում է չսադրել հայկական կողմին, քանի որ դա կարող է իր համար այս իրավիճակում ծայրահեղ վտանգավոր լինել:

Վերոնշյալի հիմքով կարող են ենթադրել, որ միգուցե գործերը Ադրբեջանում ու Ի.Ալիևի մոտ ավելի վատ են, քան մենք կարծում ենք: Նա, փաստորեն, չի գնում սահմանային սրման, ունենալով ինչ-ինչ մտավախություններ կապված դրա հետևանքով կանխատեսելի զոհերի հանգամանքի հետ: Սահմանային կորուստները առկա սոցիալ-քաղաքական լարված իրավիճակում կարող են հավելյալ զանգվածային դժգոհությունների ալիք բարձրացնել՝ հանգեցնելով Իլհամի թիմի համար անկանխատեսելի հետևանքների: Իհարկե, սա չի նշանակում, թե Ալիևի դիրքերը այնքան են թուլացել, որ ցույցերի/միտինգների արդյունքում նա իշխանությունը կհանձնի ինչ-որ ուժի: Վերոնշյալը փաստում է մեկ այլ հանգամանքի մասին. այսօրվա Ադրբեջանում իրավիճակ ու մոտեցումներ փոխելու հնարավորություն է ստեղծվել, որից քաղաքացիները կամ որոշ քաղաքական ուժեր կարող են օգտվել: Իսկ դա գործող ռեժիմի համար վտանգավոր է:

Եթե այսօր Ադրբեջանում ցույցերը են, ուրեմն հանրային գիտակցության մեջ կա որոշակի տեղաշարժ, որը կարող է զանգվածային քաղաքական գործընթացների հիմք հանդիսանալ: Մյուս կողմից մամուլում ակտիվ շրջանառվում են Ադրբեջանում ապրող տարբեր էթնիկ տարբեր փոքրամասնությունների ակտիվացման մասին լուրեր: Եթե դժգոհությունների ալիքը ոչ միայն չմարի, այլ նաև սրվի, ապա էթնիկ փոքրամասնությունների գործոնը վստահաբար կգործարկվի (իհարկե ոչ առանց արտաքին միջամտության): Սա նոր «հեռանկար» կբացի Ադրբեջան պետության համար:

Վերոնշյալ իրավիճակում մեր անելիքը բավական բարդ է: Նախ, հաշվի առնելով բազմաթիվ ռեգիոնալ ու գլոբալ իրողություններ, պետք հասկանալ ու ֆիսքել, թե մեզ համար առավել ձեռնտու տարբերակը որն է. «համեմատաբար կանխատեսելի Ադրբեջանը և ներկա բանակցային իմիտացիան», թե՝ «անկայուն ու արկածախնդիր Ադրբեջանն ու նախահարձակ անվտանգության կոնցեպտը»: Միգուցե տարանջատումը խիստ է, սակայն տեղի ունեցող ռեգիոնալ գործընթացներում մենք ընտրության շատ տարբերակներ չունենք:

Այս պայմաններում կա մեկ խիստ կարևոր հանգամանք. եթե հանկարծ մենք հասկանանք, որ իրավիճակը Ադրբեջանում գնում է անկայունության էական աճին, ու դա հեռանկարում կարող է հանգեցնել նրա կողմից լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը, ապա օգտվելով առկա անկայուն իրավիճակից, հավանաբար պետք է առաջինը հարվածենք՝ գիտակցելով այդ քայլից բխող բոլոր հնարավոր ռիսկերը, կորուստները, արձագանքները մեր ու մեր երկրի համար:

Վերջիվերջով ինչպես ասում էր «դասականը» ...եթե պարզ է, որ պատերազմը/կռիվը անխուսափելի է, ապա պետք է առաջինը հարվածել...

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%