Հեղուկ գազի գինը շարունակում է նվազել․ որտե՞ղ է ամենաէժան հեղուկ գազն ու բենզինը
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
MediaHub-ն այսօր արձանագրեց՝ հեղուկ գազի գինը կրկին նվազել է: Ընդ որում, նվազումը արդեն Երևանի տարածքում էլ է՝ ի ուրախություն վարորդների:
Մի քանի շաբաթ առաջ մենք գրել էինք, որ հեղուկ գազի գինը նվազել է, հասել 135-150 դրամի, սակայն այժմ այն շարունակում է նվազել և Երևանի տարածքում հեղուկ գազի գինը դարձել է 110 դրամ։ Մասնավորապես, նման գին ենք արձանագրել Երևանյան լճի տարածքի լցակայանում, Բանգլադեշում, Ավանում, Զվարթնոց օդանավակայանի մոտ։ Երևանից դուրս այդ գինը նաև Էջմիածնում է։
Իսկ երեկ MediaHub-ը արձանագրել էր, որ բենզինի գնի նվազում էլ կա, բայց ոչ ամենուր։
Մասնավորապես, գրել էինք, որ Արարատ քաղաքի տարածքում գործող բենզալցակայանում բենզինն այս օրերին վաճառվում է 280-330 դրամով։ Մինչդեռ Երևանում այսօր էլ այն 480-530-ի սահմաններում է:
Փաստացի այժմ վառելիքի շուկայում ականատեսն ենք գների տատանումների՝ թե՛ հեղուկ գազի, թե՛ բենզինի։ Թե ինչո՞ւ է բենզինի գինը Երևանում մնում նույնը, իսկ Երևանից դուրս՝ նվազում, պարզ չէ։ Այս հարցով երեկ դիմել էինք ՄՊՀ-ի մամուլի քարտուղար Անի Սմբատյանին՝ հասկանալու, թե ինչո՞ւ է այսպիսի մեծ գնի տարբերություն բենզինի շուկայում։ Սակայն հանձնաժողովում տեղեկացված չէին։
Ու քանի դեռ վերահսկողություն չկա, Արարատի տարածքում գործող բենզալցակայանի մոտ կիլոմետրանոց հերթեր են գոյանում:
Մարիաննա Արամյան
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live