Ընդգծելով սահմանին ապրող արվեստագետ բնակչուհու կարևորությունը. Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնում կանանց միամսյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին ցուցահանդեսով (ֆոտոշարք)
ФОТОՆոյեմբերյանի մշակույթի կենտրոնը կանանց միամսյակն սկսեց հայկական հնագույն արվեստներից երկուսի՝ թաղիքագործության և գորգագործության ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին վարպետուհիներ թաղիքագործ, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի աշխատակցուհի Դիանա Մամյանի և մանկավարժ, մանկագիր, դրամատուրգ, բանաստեղծուհի և բազմամյա գորգագործուհի Անուշ Ալեքսանյանի աշխատանքները:
Կոլորիտային միջոցառմանը գույների և արվեստի պակաս չկար. ամեն ինչ ներդաշնակ էր, հայկական՝ համեմված ավանդական երգ ու պարով:
Կենտրոնի տնօրեն Սոնյա Զուրաբյանի խոսքով՝ իրենց նպատակը սահմանին ապրող արվեստագետ բնակչուհու կարևորությունն ընդգծելն է՝ հատկապես մեր օրերում.
«Այս երկու կանայք մեր հին արվեստների կրողը և սերունդներին փոխանցողներն են: Գորգերը հիմանականում պատկերում են հայկական դիցաբանությունը, վիպերգությունը, բնորոշ են հենց մեր տարածաշրջանին: Ես նրանցում պարզ տեսնում եմ ուժեղ հայուհու, սահմանին ապրող հայրենանվեր մանկավարժի ձեռագիրը: Իսկ թաղիքագործությունը վերակենդանացնելու՝ Դիանայի ջանքներն անգնահատելի եմ համարում: Ուզում եմ ընդգծել նաև մեր վարպետուհիների՝ տարբեր սերունդների ներկայացուցիչ լինելը, արվեստը չպետք է որևէ սահման ունենա, այդ թվում՝ տարիք, կարևորը միայն ցանկությունն է»,- 1or.am-ի հետ զրույցում նշում է տնօրենը:
Ինքը՝ Դիանան, մոռացված արվեստով հետաքրքրվելը համարում է հայրենիքը սիրելու իր ձևը.
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրս մեր կարողացածի չափով պետք է նպաստենք հայրենիքի ու հայկականի պահպանմանը: Հայ զինվորն այսօր զենքով է պահում և պահպանում հայոց սահմանը, ես էլ կարողանում եմ թաղիքին կենդանություն տալ, դրա հետ մեկտեղ էլ՝ հայկական մոռացված գեղեցիկ արհեստներից մեկին: Ես էլ այսպես եմ կարողանում նպաստել իմ երկրի ամրությանը, ինչպես ասում են` արվեստը զենք դարձրած»,- նշում է թաղիքագործը։
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց է մինչև ապրիլի 7-ը:
Մարիամ Նալբանդյան
Լուսանկարները՝ Հրանուշ Անանյանի














1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



