Մենք չպետք է թույլ տանք, որ Ռուսաստանը հաղթի․ Մակրոն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը TF1-ին և France 2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ չի կարելի բացառել Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու տարբերակը։
Նրա խոսքով, եթե Ֆրանսիան, այնուամենայնիվ, ստիպված լինի զորքեր ուղարկել Ուկրաինա, ապա «միակը, ով պատասխանատվություն կկրի, լինելու է Կրեմլի ռեժիմը»։
«Դա մենք չենք լինի: Մենք երբեք հարձակման չենք գնա, մենք երբեք մեզ վրա չենք վերցնի նախաձեռնությունը», - ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է կանխել Ռուսաստանի հաղթանակը պատերազմում։
«Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում։ Պատերազմ, որը էկզիստենցիալ է մեր Եվրոպայի և Ֆրանսիայի համար: Մենք, այսպես ասած, չափազանց շատ սահմանափակումներ ենք դրել մեր բառապաշարում: Մենք չենք գնում էսկալացիայի։ Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք»,- ասել է նա։
Մակրոնը հավելել է, որ «Ֆրանսիան խաղաղության ուժ է», և Ուկրաինայում խաղաղություն ունենալու համար դաշնակիցները պետք է լինեն վճռական և խիզախ։
«Մենք պետք է սթափ նայենք իրավիճակին և վճռականությամբ, կամքով և խիզախությամբ ասենք, որ պատրաստ ենք ռեսուրսներ ներդնել մեր նպատակին հասնելու համար, այն է՝ երաշխավորել, որ Ռուսաստանը չհաղթի», - եզրափակել է Ֆրանսիայի նախագահը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live