Հունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն
СПОРТՀունվարի 27-30-ը Երեւանում կանցկացվի սուսերամարտի երիտասարդական ազգային առաջնություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, թիմի գլխավոր մարզիչ Արտաշես Մադոյանը, առաջնությանը մասնակցության հայտ են ներկայացրել մոտավորապես 100 մարզիկ:
Առաջնությունը հնարավորություն կտա ձեւավորելու այն մարզիկներից կազմված հավաքականը, որը կներկայացնի Հայաստանը սուսերամարտի Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի առաջնությունը կանցկացվի փետրվարի 29-ից մարտի 8-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում; Նախատեսվում է, որ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 3- 4 մարզիկներ;
Այնուհետեւ, հավաքականի առաջատարները կմասնակցեն Աշխարհի առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 1-10 Ֆրանսիայի Բուժ քաղաքում:
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



