Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Iz.ru-ն «Կովկասյան գնացուցակ. ի՞նչ կա ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումներին միության կողմից աջակցության հետևում» վերնագրով հոդվածում գրում է, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով կոչ է անում աջակցել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ Երևանի ցանկությանը: Եվրախորհրդարանի բանաձևերը իրավական ուժ չունեն, դրանք խորհրդատվական բնույթի են։ Այնուամենայնիվ, դրանք ԵՄ-ում օգտագործվում են որոշակի քաղաքական դիրքորոշումներ առաջ մղելու և տարածելու համար: Սլովակիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Միրոսլավ Ռադաչովսկին կարծում է, որ ԵՄ երկրների մեծ մասը շահագրգռված է Անդրկովկասում ԵՄ ազդեցության ուժեղացմամբ։

«Որտե՞ղ չկա Եվրամիության ազդեցությունը։ Այն ամբողջ աշխարհում է։ Սա գլոբալ քաղաքականություն է, որը միշտ եղել է»,ասել է նա iz.ru-ի հետ զրույցում: Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Գունար Բեկի կարծիքով էլ՝ ԵՄ-ն ցանկանում է ուժեղացնել իր ազդեցությունը Հայաստանում Ռուսաստանին զսպելու համար։ Սակայն դժվար թե Բրյուսելը կարողանա լուրջ հաջողությունների հասնել այդ ուղղությամբ, կարծում է նա, նախ՝ Ռուսաստանի Դաշնության դիրքերը Հայաստանում ամուր են, բացի այդ, ԵՄ-ն սերտորեն համագործակցում է Ադրբեջանի հետ էներգակիրների մատակարարման ոլորտում, և Բրյուսելի ու Երևանի միջև չափազանց ուժեղ մերձեցումը կարող է բարդացնել Եվրամիության և Բաքվի հարաբերությունները:

Նշենք նաև, որ դեռ 2009 թվականին ԵՄ-ն սկսեց «Արևել յան գործընկերություն» ծրագիրը, որում ընդգրկված էր հետխորհրդային տարածքի վեց երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ Երևանը նաև ԵՄ առևտրային արտոնություններ է ստանում «Արտոնությունների ընդհանրացված սխեմա պլ յուս» (GSP+) նախաձեռնության շրջանակներում, որը հայկական արտահանմանը նպաստավոր մուտք է տալիս դեպի ԵՄ շուկա: Այսօր Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացնում 10 երկիր՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Հյուսիսային Մակեդոնիա, Չեռնոգորիա, Թուրքիա և մասամբ ճանաչված Կոսովո (Պրիշտինան դիմել է, բայց չունի թեկնածուի կարգավիճակ): Փորձագետները կարծում են, որ Չեռնոգորիան ԵՄ 28-րդ անդամը դառնալու ամենամեծ հնարավորությունն ունի, բայց Պոդգորիցան դեռևս չի կարողացել Բրյուսելից ստանալ միությանն անդամակցելու կոնկրետ ժամկետներ։

Այդ առումով Հայաստանը տեսանելի ապագայում չի կարող անդամակցել Եվրամիությանը, կարծում է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը։ Բրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին, վստահ է վերլուծաբանը։ «Շատ երկրներ արդեն ունեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, որոշները՝ անգամ տասնամյակներ շարունակ, օրինակ՝ Թուրքիան: Կարելի՞ է պատկերացնել մի իրավիճակ, երբ Հայաստանին կընդունեն ԵՄ, իսկ Թուրքիային՝ ոչ։ Բրյուսելը կփորձի խուսափել նման խայտառակությունից։ Կարծում եմ՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը խրախուսելը խորհրդանշական է և ոչ ավելին»,- ասել է փորձագետը iz.ru-ին,- Եվրամիությունը կարծում է, որ նրանք ցնցում են Ռուսաստանի ազդեցության գոտին, և դա կարող է հարված լինել Մոսկվայի համար։ Միաժամանակ, նրանք տասնամյակներով հիմարացնելու են Հայաստանին՝ կարճ ձեռնաշղթայի վրա պահելով»։

Բացի այդ, լիովին պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանը կկարողանա անդամակցել Եվրամիությանը՝ հաշվի առնելով, որ նա ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության՝ ԵՄ, թե ԵԱՏՄ անդամ լինելու հարցը կարող է լուծվել միայն հանրաքվեի միջոցով։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ իշխանությունները դիտարկում են «տարբեր սցենարներ»։ Փորձագետները կարծում են, որ Երևանը դժվար թե ցանկանա դուրս գալ ԵԱՏՄ-ից, և առավելագույնը, որի վրա կարող են հույս դնել Հայաստանի իշխանությունները, ԵՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծումն է։ «ԵԱՏՄ-ն, սկզբունքորեն, թույլ է տալիս այդ տարբերակը իր անդամների համար։ Բայց այդ կողմ նայելը բավականին դժվար է, քանի որ ԵՄ անդամակցությունը շատ հեռավոր ապագա է։ Կան շատ լուրջ չափանիշներ, որոնց Հայաստանը ներկայում չի բավարարում,- iz.ru-ին ասել է ՄԳԻՄՕ-ի Ազգային հետազոտական համալսարանի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին,- սակայն Եվրամիության համար ազատ առևտրի գոտու ստեղծումը աննշան ասպեկտ է։

ԵՄ-ն կարող էր բարիդրացիություն դրսևորել զուտ քաղաքական առումով, բայց այժմ չափազանց շատ ներքին խնդիրներ ունի արհեստականորեն նոր անդամներ ներգրավելու համար: Ներկայում ԵՄ-ում դրա համար ներքին ազդակներ չկան»։ Միաժամանակ, վերլուծաբանն ընդգծել է, որ Հայաստանին ձեռնտու չէ հրաժարվել ԵԱՏՄ-ին անդամակցությունից, քանի որ չափազանց սերտ տնտեսական կապեր ունի Ռուսաստանի հետ։ Այսօր Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 35 %։ Միևնույն ժամանակ, Եվրամիության մասնաբաժինը հանրապետության արտաքին առևտրում գրեթե երեք անգամ պակաս է (12,9 %)։

Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականին աճել է 43 տոկոսով։ Հատկանշական է, որ երբ 2024 թվականին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ նախագահող երկիր, ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողություն մաղթեց հանրապետությանը՝ նշելով, որ Մոսկվան Երևանին կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»