ՆԱՏՕ-ի՝ իր ազդեցությունն ընդլայնելու փորձերը դժվար թե կայունություն հաղորդեն. Կրեմլը՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան Ստոլտենբերգի այցերի մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կովկասի երկրների շփումները ՆԱՏՕ-ի հետ նրանց ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը հետևում է, բայց կենտրոնանում է երկկողմ հարաբերությունների վրա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Ստոլտենբերգի այցը Ադրբեջան, Վրաստան և Հայաստան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումները՝ ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, տեսանելի են անզեն աչքով։ Նաև ընկալում կա առ այն, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերը՝ ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե Կովկասում կայունություն և իրավիճակի կանխատեսելիություն բերեն»,- ընդգծել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Մարտի 17-ին Ստոլտենբերգն այցելել է Ադրբեջան, իսկ մարտի 18-ին՝ Վրաստան։ Այյսօր՝ մարտի 19-ին, նա ժամանել է Երևան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատրյանի հետ։ Կողմերը քննարկել են նաև Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live