Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ փրկելու այս վտանգված գյուղերը հայաթափումից. Ավետիք Չալաբյան
БЛОГՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կիրակի Տավուշի սահմանագիծ մեր այցելության ընթացքում, ի թիվս այլոց, այցելեցինք սահմանամերձ Բաղանիս գյուղ, որի գոյությունը անմիջականորեն վտանգված է տարածքների հնարավոր հանձման դեպքում, շփվեցինք գյուղի մարդկանց հետ, տեսանք նրանցից շատերի վճռականությունը՝ պայքարելու սեփական հողի և տան համար:
Բաղանիսում կարճ ճեպազրույց եմ տվել իրավիճակի, գյուղի տարածքների հանձնման դեպքում այս տարածաշրջանի և ողջ Հայաստանի համար աղետաբեր հետևանքերի համար: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ փրկելու այս վտանգված գյուղերը հայաթափումից, բայց հաջողության համար մեզ բոլոր հայրենատեր և արժանապատիվ քաղաքացիների աջակցությունն է հարկավոր:
1
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
2
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



