Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Սեպուհ լեռան խորհուրդը. Մանյա Այրք

КУЛЬТУРА

Երևանի պետական համալսարանում հետաքրքություն է առաջացրել Աբգար Ափինյանի նոր դասընթացը՝ «Կերպարակերտումը 5-րդ դարի հայ պատմագրության մեջ»։ Սա մի հարթակ է, որտեղ միմյանց հանդիպելու են հին և նոր Հայը՝ արդյո՞ք միմյանց կճանաչեն։ Սա պատմությունն է մի ժամանակի, որ մեծ պատմաբան Լեոն բնութագրում է այսպես՝ «Քանդել, ոչնչացնել ամեն ինչ, որ վերաբերում է հնության, հավասարեցնել հողին ամեն մի հիշատակ – այսպես էր խաչի արշավանքների նշանաբանը Հայաստանում... Այսպես ջնջվում էր ամբողջ դարավոր կուլտուրան իր արվեստով, բանավոր և գրավոր գրականությամբ, գուցե պատմությունն անգամ»։

Երբեք ուշ չէ դասեր քաղել մեր անցյալից՝ առավել ևս այսօր, երբ պատմությունը կարծես կրկնվում է։ Ներկայացնում ենք գիտնականի դասախոսությունը Հայոց Դարձի մասին՝ հին և նոր մեկնությամբ՝ և արդեն ժամանակակից գրականության մեջ։

 Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»  բացվում է փիլիսոփայական խորհրդածություններով՝ պատմիչը խոսում է նավարկողների բաղձալի ցանկության մասին, որ ուզում են  խաղաղությամբ հասնել նավահանգիստ։ Դեպքերի պատմագրությու՞ն, իրադարձությունների մանրակրկիտ շարադրա՞նք, ժամանակագրությու՞ն՝ սա դեռ իր գլխավոր մտահոգությունը չէ, ակնհայտ է, որ հեղինակին հրապուրում է գեղեցիկի աշխարհը։

Այս յուրահատկությունը շատ դիպուկ նկատել է Մանուկ Աբեղյանը՝ նշելով, թե Ագաթանգեղոսի երկի «նշանակությունը, սակայն, միայն նրա մեջ չէ, որ դա աղբյուր է հայոց պատմության համար, դա նաև մի կարևոր գրական երկ է... ընթերցողների համար բավական հետաքրքիր վիպական մի պատմվածք, իսկական մի վեպ»։

Հրանտ Թամրազյանն էլ խոսելով մեր հեղինակի յուրահատուկ ոճի և ընդգծված անհատականության մասին, նկատում է, որ Ագաթանգեղոսի նպատակը նաև գեղեցիկ գրականությունն է:

 

«ՄԵԾ ՉԱՓՈՎ ԳՐՈՂ Է... ՆԱ ԷԱԿԱՆ Է ՀԱՄԱՐՈՒՄ ՇԱՐԱԴՐԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ»

Առաջաբանում Ագաթանգեղոսն ինքն էլ խոստովանում է, որ իր պատմությունը գրում է Տրդատ մեծ արքայի հրամանով, բայց անգամ դա անում է գեղարվեստորեն․ «Քանզի թագավորական հրամանը հարկ դրեց մեր մտավոր աղքատ գանձարանի վրա, պահանջելով մեզանից՝ անցած դեպքերի նկարագրությունը տալ և մատենագրել մեզանում կատարված հայտնի պատմությունները... այլ չկարողանալով ընդդիմանալ արքայատուր հրամաններին, պատմելու ենք ըստ [այդ] հրամանների, որչափ մեր ուժն է ներում։ Հանձն առնելով այդ աշխատանքը՝ սկսենք խոսքի վաճառականությունը, երկյուղածությամբ տանք պատմության գեղեցիկ շարադրանքը»։

Արամ տեր–Ղևոնդյանը Ագաթանգեղոսի ծանոթագրություններում զգուշացնում է, որ «խոսքի վաճառականությունը» չպետք է բառացի հասկանալ՝ և դա իրոք այդպես է։ Բայց նաև այս հատվածն էլ վկայում է, որ հեղինակը գիտի, որ արժեք է ստեղծել, շուկա է հանել «գեղեցիկ շարադրանք»։

Առաջաբանում հեղինակը կարևոր տեղեկություններ է հայտնում․ «Արդ՝ հրաման է հասել ինձ՝ Ագաթանզեղոսիս, որ մեծ Հռոմ քաղաքից եմ, կրթված հայրենի գիտությամբ, սովորել եմ լատիներենն ու հունարենը, ուսանել դպրությունը եւ ոչ խիստ անտեղյակ մնացել նշանագրերի արվեստին: Սրա հետ մեկտեղ եկել եմ Արշակունու արքունիքը, քաջ եւ առաքինի. ուժեղ եւ պատերազմող Տրդատի տարիներին, որը բոլոր նախնիներից կորովի լինելով՝ արիությամբ գերա- զանցել է նրանց, եղել է ըմբշամարտիկ եւ պատերազմների մեջ հսկային վայել քաջություններ է գործել: Մեզ հրամայեց ոչ իր քաջագործությունները սուտ վիպասանել եւ ոչ էլ արժանիքներից ավելի քմազարդ առասպելները չափազանցել, այլ շարադրել եղած դեպքերը»՝ այն ամենը, ինչ փոթորիկ առաջ բերեց Հայաստանում, պատերազմների ու կոտորածների, գավառների ավերածության և քաղաքների կործանման, մարդկանց քինախնդիր կոտորման, Հայաստան եկած քրիստոնյա նահատակների մասին, որ «ծագեցին իբրև լուսատուներ՝ փարատելու համար մեգը մեր Հայաստան աշխարհից», թե ինչպես Աստված գթալով այցելեց մեր երկիրը, մեծամեծ հրաշքներ ցույց տվեց մի մարդու ձեռքով։

Ահա մի ոճական ճաշակ Ագաթանգեղոսի լեզվից՝ Մտքի երիվարը հեծած և անցնելով հանճարի ասպարեզը, տիրաբար նավելով ժամանակագրության ծովի ալիքների վրայով և խոստանալով, որ իր շուրթերը իմաստուն խոսքեր կշշնջան...

 

ՄԵՐ ԳԵՂԵՑԿԱԽՈՍ ՀԵՂԻՆԱԿԸ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵՑ ՀԱՅԱՍՏԱՆ, ԻՆՉՊԵՍ ԿԵՆԱՑ ԽՈՍՔԸ ՔԱՐՈԶՎԵՑ ՄԵՐ ԹՈՐԳՈՄՅԱՆ ԱԶԳԻՆ ՈՒ ՄԵՐ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ՇԻՆՎԵՑԻՆ... ԵՎ ԻՆՉՊԵՍ ՈՉՆՉԱՑՐԻՆ ՀԱՅՈՑ ՀԻՆ ՀԱՎԱՏԸ

 «Սուրբ Գրիգորի վարքը և պատմությունը» գլխում ոգևորված պատմիչը նկարագրում է Հայոց Խոսրով թագավորի ուժն ու հերոսությունը և նրա հաղթական արշավանքները, նաև այն, թե ինչպես հայոց արքան չարանենգ կերպով սպանվեց պարթև Անակի ձեռքով։ Ճակատագրի կամքն էր, որ պարթև Անակի որդին՝ Գրիգորը, ծառայության անցավ իր հոր ձեռքով սպանված հայոց Խոսրով արքայի որդու՝ Տրդատի արքունիքում։

Нет описания.

Ագաթանգեղոսի պատմության` «Հայաստան աշխարհիս փրկության դարձը սուրբ նահատակի ձեռքով» գլխում պատմվում է Աստծո արտակարգ հրաշքների մասին, որոնցից մարդիկ փրկություն էին սպասում: Պատուհասվել էր Տրդատ արքան, աղբ որոնող խոզի կերպարանք ստացել, ամբողջ մարմինը պատվել էր մազով` վայրի, խոշոր վարազների նման, իսկ ոտքերի և ձեռքերի մատների եղունգները կճղակացել էին` նրան տալով գետին փորող և արմատակեր վարազի կերպարանք: Երկիրը մնացել էր անտեր` հզոր Տրդատ արքան գազանների հետ թափառում էր եղեգնուտներում` մեկուսացած մարդկանցից, թագավորական բարձր շուքից ընկած, խոտակեր գազանի կերպարանքով:

 

ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐ ՎԻՐԱՊԻՑ ԵԼԱԾ ԵՐԱՆԵԼԻ ԳՐԻԳՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ

Նա աղթոքի կանգնելով` ամենապարգև Աստծուց խնդրում էր դիվահարների փրկություն, քանի որ արքայի հետ պատուհասվել էին նաև նրա մերձավորները: Իր շուրջը հավաքված մարդկանց երանելի Գրիգորը պատմում էր իր երազի մասին, թե ինչպես հանկարծակի սաստիկ ձայն եղավ, ահավոր թնդյուն, բացվեց երկնքի ծածկը և իջավ մի մարդ` լույսի կերպարանքով: Նա հրամայեց վեր նայել` տեսնելու համար այն հրաշքները, որ ցույց է տալու: Երկնքից մինչև երկիր լույս էր իջնում, լուսեղեն մի զորք էր իջնում երկրի վրա, որին առաջնորդում էր մարդկային մի ահավոր կերպարանք: Հասնելով երկրին` նա խարիսխ խփեց այն վայրերի վրա, ուր նահատակվել էին սուրբ Գայանեն և Հռիփսիմեն: Եվ երևում էր խաչը` փարված լույսին:

 Զգույշ եղիր, խոսում էր այդ ահարկու ոգին, և շինիր Աստծու տաճարը քեզ ցույց տված տեղում: Եվ երբ Գրիգորը ճգնությամբ ու արտասուքով դիվահարների համար բժշկություն խնդրեց, թագավորը հանկարժ դողի մատնվեց, մարմնի վրայի խոզի մորթը և ժանիքները վայր ընկան: Հիվանդ ու պատուհասված մարդիկ, որոնցից շատերը բորոտ էին կամ անդմալույծ ու դիվահար, Գրիգորի միջոցով բժշկվեցին:

Բազմությունը տեսավ ու համոզվեց, որ արքային փրկեց երանելի Գրիգորի հավատը: Եվ սկսվեց պատմությունը մեծ Դարձի: Բժշկված Տրդատ արքան երանելի Գրիգորի հետ մեծ թափորով շարժվում էր գավառից գավառ:

 

ԱՆՀԻՇԱՏԱԿ ՋՆՋՈՒՄ ԷԻՆ ՀԱՅՐԵՆԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐԸ

Վաղարշապատից շարժվեցին դեպի Արտաշատ` ավերելու համար Անահիտ դիցուհու բագինը, սկսեցին քանդել ու այրել, ավերել Տիր աստծու մեհյանը:

Ապա գնացին հասան Դարանաղյաց գավառը, որպեսզի այնտեղ ևս կործանեն հին աստվածների բագինը, փշրեցին հին կուռքերի արձանները, բոլոր գանձերը, ոսկին ու արծաթը ավարի մատնեցին, իսկ գյուղը, դաստակերտներով հանդերձ, նվիրեցին նոր եկեղեցուն: Անվերջ շարժվում էին առաջ` ջնջելու համար նախնիների ավանդությունները, եկան, հասան նաև Անի` հայոց արքաների թագավորական կայանը` այստեղ կործանելով բագինը Արամազդ աստծու, որ հայրն էր բոլոր աստվածների:

 

ԵՐԵԶ ԱՎԱՆՈՒՄ ՓՇՐԵՑԻՆ ԱՆԱՀԻՏ ԴԻՑՈՒՀՈՒ ՈՍԿԵ ԱՐՁԱՆԸ, ԱՄԲՈՂՋ ՀԻՄՔԸ ՔԱՆԴԵՑԻՆ ՀԻՄՆԱՀԱՏԱԿ և ՓՉԱՑՐԻՆ, ՈՍԿԻՆ ՈՒ ԱՐԾԱԹԸ ԱՎԱՐԻ ՏՎԻՆ

Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցան ու քանդեցին Արամազդի դստեր` Նանեի մեհյանը Թիլ ավանում: Եկան, հասան նաև Բագայառիճ գյուղ` բրերով հիմքից քանդեցին Արամազդի որդի Միհրի մեհյանը` այնտեղ կուտակված գանձերը նոր եկեղեցուն նվիրեցին ու ավարի մատնեցին:

Իր իշխաններին հավաքելով` Տրդատ թագավորը հրամայեց հրովարտակ գրել, որով վերացվում են հայրենի սովորության նախկին կարգերը և երկրին պարտադրվում են նոր հավատքի օրենքներն ու հրամանները: Բազմաթիվ եպիսկոպոսների ժողով եղավ Կեսարիա քաղաքում, որպեսզի քահանայապետ ձեռնադրեն սուրբ Գրիգորին:

Սրանից հետո իր հավատացյալների բազմությամբ քահանայապետ Գրիգորը ճանապարհ ընկավ դեպի Հայաստան` այդ ընթացքում ևս շարունակելով ավերել և հիմնահատակ քանդել հայոց հին հավատքի վայրերն ու տաճարները: Երբ լսեց որ Տարոնում դեռևս կանգուն է Վահևանյան մեհյանը, որը լի էր ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների մեծագանձ նվերներով, երանելի Գրիգորը Քարքե լեռան լանջին Վիշապաքաղ Վահագնի անվամբ պաշտամունքի հռչակավոր վայրը հասավ, որ կոչվում էր Աշտիշատ:

Դեռևս շեն էին երեք բագինները` Վահևանյան մեհյանը, Ոսկեմայր, Ոսկեծին Աստղիկ դիցուհու մեհյանը ևս մեկը, որ Վահագնի սենյակ էր կոչվում:

 

ԱՎԵՐԵՑԻՆ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՍՐԲԱԶԱՆ ՎԱՅՐԵՐԸ

Եվ նրանց փոխարեն շինեցին վկայարաններ ու գերեզմաններ` Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի ոսկորների համար:

Հին տաճարները այնպես կործանեցին, որ այդ տեղում այլևս հնարավոր չէր որևէ հետք նշմարել: Հիմնահատակ վերացրին հայոց հին հավատքի պաշտամունքային ամեն մեհյան` ժողովրդին անչափ հեռացնելով իրենց բուն բարքերից, մինչև որ նրանք ասացին. «Մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը»:

Այսքանից հետո տեղի ունեցավ ամենից անբնականն ու անհասկանալին` քահանայապետը թողեց իր իսկ կողմից ձեռնադրված եպիսկոպոս Աղբիանոսին արքունի դռան հոգևոր կառավարիչ և ինքը անբնակ լեռները բարձրացավ: Խուսափում էր մարդկանցից, դարձել էր մենակյաց, մտնում էր ժայռերի խոռոչների ու ճեղքերի մեջ, իր սնունդը հայթայթում խոտեղեն ուտելիքներով, անձնատուր էր լինում վշտալի տկարության` ասելով թե

 

«ԵՐԲ ՏԿԱՐԱՆՈՒՄ ԵՄ ՔՐԻՍՏՈՍԻ ՀԱՄԱՐ, ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԶՈՐԱՑԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ, ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ՊԱՐԾԵՆԱԼ ՏԿԱՐՈՒԹՅԱՄԲ, ՈՐՊԵՍԶԻ ԻՄ ՄԵՋ ԲՆԱԿՎԻ ՔՐԻՍՏՈՍԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ»

Տրդատ արքան փափագում էր, որ քահանայապետը իրենց մեջ ապրեր և մարդիկ էր ուղարկում նրան լեռներից իջեցնելու: Երբ թագավորին տեղյակ պահեցին, որ երիտասարդ տարիքում երանելի Գրիգորը զիվորական է եղել, ամուսանցել և երկու որդի ունի` Վրթանես և Արիստակես, նրանց հետ էլ Տրդատը մեկնեց սուրբ Գրիգորին որոնելու: Ճգնակյաց քահանայապետին «գտան Դարանաղյաց գավառում Մանյա Այրք կոչված լեռան վրա, անբնակ տեղում»: Որքան էլ Տրդատը աղաչեց, սուրբ Գրիգորը չլքեց Մանյա Այրքը` իր փոխարեն եպիսկոպոս ձեռնադրելով իր որդի Արիստակեսին:

Անճանաչելի փոխվեց նաև Տրդատ արքան` գիշեր-ցերեկ անց էր կացնում պահքով և աղոթքով, բարձր ձայնով հիշեցնում էր աստվածադիր պատվիրաններն ու հրամանները: Արքունական գործերով զբաղվելու փոխարեն անճանաչելի դարձած Տրդատն իր ողջ ժամանակը անց էր կացնում կրոնական գրքերի ընթերցանությամբ` վարքի իր օրինակը պատրադրելով ուսումնասեր երիտասարդներին:

Այսպես կամ գրեթե այսպես ավարտում է իր պատմությունը Ագաթանգեղոսը:

Нет описания.

 

ՄԱՆՅԱ ԱՅՐՔ

Ագաթանգեղոսի գրքի վերջին տեսարաններից մեկը Գրիգոր Լուսավորչի հանելուկային առանձնանալն է Սեպուհ լեռան այրերից մեկում` Մանյա Այրքում: Հենց այստեղից էլ վիպական իր շարադրանքն է սկսում ժամանակակից գրականության ականավոր դեմքերից մեկը`պատմավիպասան Վարդան Գրիգորյանը: Ագաթանգեղոսի մեկ նախադասությունը հիմք է դառնում գեղարվեստական մի հրաշագեղ կառույցի, որ այսուհետ հայ պատմավեպի գագաթներից մեկն է համարվելու: Ավելին` վիպական իր եռագրությամբ, իր անզուգական վեպերով` «Հավերժական վերադարձ», «Դար կորստյան», «Մանյա Այրք», Վարդան Գրիգորյանը ուղղակի կանգնեց հայ դասական պատմավեպի խոշորագույն դեմքերի կողքին:

Պատմաբան էր Վարդան Գրիգորյանը և պատմության խոր իմացությամբ և վերլուծական բացառիկ իր տաղանդով կերտեց հայոց դարձի` Հայաստանում քրիստոնեության ընդունման տպավորիչ ու ողբերգական տարեգրությունը: Գրողը նախ կերտում է Գրիգոր Լուսավորչի կերպարը, որ Մանյա Այրքում իր վերջին շունչը փչելուց առաջ «դեռ ոչ լուսավորիչ էր, ոչ մարգարե, նրան ատողներն ավելի շատ էին, քան պատվողները, ավելի շատ կործանել էր, քան կառուցել, ավելի շատ մերժել, քան հաստատել:

Օտար ափերից երկու մգլահոտ պարկ էր բերել` Հովհաննես Մկրտչի և սուրբ վկա Աթանագինեսի ոսկորներով:

Нет описания.

 

ԱՅԴ ՍՐԲԵՐԸ ԵՐԲԵՎԷ ՉԷԻՆ ՏԵՍԵԼ ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐԸ, ԲԱՅՑ ՀԻՄԱ ՊԵՏՔ Է ԵՐԿՐՊԱԳՎԵԻՆ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հայոց քահանայապետի առաջնորդությամբ գազազած ամբոխը փշրում էր Վահագնի ամեհի գլուխը, ծանր մուրճերով անգթորեն ջարդում հայոց մեծ տիկին Անահիտի արգասաբեր ստինքները, Աստղիկի չքնաղ կոնքերը:

Հայոց երկինքը լցվել էր ողբով` լացում էին մեր նախնյաց արձանները: Ոչ ոք չէր հասկանում, թե ինչպես տկարության քարոզով եկածները կործանեցին մեր հզոր կուռքերին, թե ինչպես ազգը լքեց հայրենի աստվածներին: Գրիգորը չկարողացավ սիրել իր երազած կույսին` Մանիին, որովհետև իր հոր` պարթև Անակի արարքը միշտ հալածում էր իրեն` մեռցնելով սիրո ծաղիկը: Իր սիրած աղջկա` Մանիի համար բարձրացավ Սեպուհ լեռան այրերը, բայց Մանին անվերջ հեռանում էր Գրիգորից և ի վերջո կուսության ուխտ ընդունեց:

Քահանայապետը արքայի կամքն էր կատարում, սակայն երկիրը չէր հասկանում իր առաջնորդներին: Հայ գեղջուկը դարերի փորձով գիտեր, որ երկիրը կանգուն է մնացել, որովհետև կյանքն է երկրպագվել։

 

ՆՈՐ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ  ԳԵՐԵԶՄԱՆՈՑ ԴԱՐՁՆԵԼ, ԱԶԳԸ` ՍԳԱՎՈՐ: ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ԱՅՆ, ԻՆՉ ՍՏԵՂԾՎԵԼ ԷՐ ԻՐԵՆՑԻՑ  ԱՌԱՋ...

Քանի դեռ թույլ էին և հալածված, միայն բարուց ու սիրուց էին խոսում, բայց երբ դրության տեր դարձան, քանդեցին ու ոչնչացրին երկիրը: Պայքարեցին ոսկե կուռքերի դեմ, բայց իշխանություն ստանալով` օր օրի ավելի արծաթասեր դարձան:

Վեպի կարևորագույն կերպարներից մեկը մեծ քրմապետ Վահևունյաց Վրույրն է, որ ողջ վեպի ընթացքում հետապնդում է Տրդատին և քահանայապետին, չի հավատում նրանց անկեղծության, ուզում է իր աչքով տեսնել և հավաստիանալ` արդյոք զղջացի՞ն արքան ու երկրի հոգևոր պետը:

Հայաստանի հետագա թուլացումը և անկումը Վարդան Գրիգորյանը բացատրում է հայրենական ավանդների ուրացումով: Գրողի խոսքը քրիստոնեության դեմ չէ, այլ այն մեթոդների, վայրենի ատելության, որով նոր հավատքը մուտք գործեց երկիր: 

 

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank