Ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող է մահացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր ժամը 14-ի սահմաններում ՌԴ 102-րդ ռազմաբազայի Կամխուտի զորավարժարանից հրազենային մահացու վիրավորումով Գյումրու ԲԿ է տեղափոխվել ռուս զինծառայող 22-ամյա Ռոման Շատերնիկովը։
Գյումրի ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ զինծառայողն իրենց մոտ տեղափոխվել է արդեն մահացած, հրազենային վիրավորման հետքերը եղել են պարանոցի ու իրանի հատվածում՝ ձախ կողմից։ Ըստ տեղեկությունների, Կամխուտի զորավարժարանում ընթանում են զորավարժություններ: Թե ինչ հանգամանքներում է ռուս զինծառայողը ստացել մահացու հրազենային վիրավորում, այս պահին պարզ չէ։
Կամխուտի զորավարժարանում ռուսական 102-րդ ռազմաբազան պարբերաբար իրականացնում է մարտական զորավարժություններ։ Այս տարածքը, քանի որ սահմանազատված չէ արգելաքներով, հարակից գյուղերի բնակիչները զրկվելով արոտավայրերից իրենց անասուններին այդ տարածքում են արածեցնում, երբ զորավարժություններ չեն լինում։ Այս տարածքում Վահրամաբերդ գյուղից արդեն 3 մարդ է զոհվել ականի պայթյունից, որոնցից 2-ը՝ երեխաներ։