Մելբուռնում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում Սիմոնա Խալեպը պարտվել է
СПОРТՄելբուռնում ընթացող թենիսի «Մեծ սաղավարտ»-ի Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում համաշխարհային դասակարգման՝ WTA-ի կանանց մենախաղի ցուցակում երկրորդ ռակետ Սիմոնա Խալեպը պարտվել է 133-րդ հորիզոնականում գտնվող Չժան Շուային: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, 1 ժամ 19 րոպե տեւողությամբ խաղում չին թենիսիստուհին 6:4, 6:3 հաշվով առավելության է հասել մրցաշարի ֆավորիտներից մեկը համարվող Խալեպի նկատմամբ:
Կանանց մենախաղում հաջող է հանդես եկել երրորդ վարկանիշն ունեցող Գարբինե Մուգուրուսան, ով 6:0, 6;4 հաշվով հաղթել է 85-րդ հորիզոնականում գտնվող Անետ Կոնտավեյտային:
Վեցերորդ հորիզոնականում գտնվող Անգելիկա Կերբերը 7:6, 6:7, 6:3 հաշվով առավելության է հասել 64-րդ հորիզոնականում գտնվող Միսակի Դոիի նկատմամբ:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится:...



